15:01 , 2 ապրիլ, 2015
Նոր Բլոգ Նյուզում կարդացի Գեղամ Ասլամազյանի ստատուսը, որով նա իբր քննադատում է ԿԳն-ին՝ երեխաներին Ծիծեռնակաբերդում պատվո պահակ կանգնեցնելու նախաձեռնության համար և փորձում խորհուրդներ տալ... Հաշվի առնելով իմ հայտնի թուլությունը ԿԳՆ-ի կամ ավելի շուտ՝ ԿԳՆ-ից մի հոգու հանդեպ՝ երեք բառով չեմ պատասխանի այդ գրվածքին՝ սուբյեկտիվ լինելու մեջ մեղադրված չլինելու համար:
Միայն կասեմ, որ, մեղմ ասած, համաձայն չեմ այդ քննադատության հետ: Ցեղասպանության 100-ամյակը հազվագյուտ առիթ է առաջին հերթին գալիք սերնդի մեջ կրակը դնելու համար, դա շատ ավելի կարևոր է, քան բոլոր այն մեծամեծ իրադարձությունները, որ այսօր արվում են: Սա հարյուր տոկոս ճշմարտություն է:
Այո, առաջին հերթին հենց երեխաների հետ պիտի աշխատել. կրակի մոտ անցկացրած այդ մի ժամ կհիշվի ամբողջ կյանքում, մի բան, որ դժվար կլինի ապահովել՝ զուտ պատմության գրքերը կարդալով: Համեմատության համար ասեմ, որ հենց էնպես գրված որևէ ստատուս կարդալը մոռացվում է երկու րոպեում (ոնց որ կմոռացվեր Գեղամ Ասլամազյանի ստատուսը, եթե ես նրան չանդրադառնայի):
Երեխա դաստիարակելը ֆեյսբուքի տեղը ցույց տալը կամ հայհոյել սովորեցնելը չի: Այդ իրենք են, որ Ծիծեռնակաբերդի կրակը գալիք տասնամյակներում վառ պիտի պահեն: Կարծում եմ՝ այսքանը գոնե հասկանալի է:
Հաջողություն եմ մաղթում հենց էնպես քլնգելու ավելի արդյունավետ դաշտեր փնտրելու հարցում: