08:30 , 6 մարտ, 2015
Հարիսոն Ֆորդի որդին` Բենը, հայտնել է, որ ինքնաթիռի վթարից հետո հոր առողջական վիճակը կայուն է։ «Հայրիկի վիճակը լավ է, չնայած մի փոքր վատառողջ է։ Նա շատ ուժեղ մարդ է»,– թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բենը։
Ինչպես արդեն հայտնել ենք` մարտի 5–ի լույս 6–ի երեկոյան հայտնի հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդն իր անձնական հավաքածուից Ryan PT-22 Recrui ինքնաթիռով Լոս Անջելեսի գոլֆի դաշտերից մեկում վթարային վայրէջք էր կատարել, ինչի արդյունքում վնասել էր դեմքը։ Դերասանին անհապաղ հոսպիտալացրել էին։