16:10 , 9 դեկտեմբեր, 2014Մեր նախկին հոդվածներից մեկում մենք արդեն անդրադարձել ենք տաղանդավոր նկարիչ Նոել Քրուզին։ Նա փոխակերպում է հասարակ տիկնիկներին՝ վերածելով նրանց հայտնի աստղերի։ Նոելն ու նրա կինը համագործակցում են տիկնիկների պատրաստման գործընթացում։ Նոելի կինն ամբողջացնում է տիկնիկների կերպարները՝ զգեստավորելով նրանց իր իսկ կարած հանդերձանքներով ու աքսեսուարներով։ Մի քանի հազար դոլար արժեցող այս տիկնիկները կարելի է ձեռք բերել տարբեր ինտերնետային աճուրդներից։ Սակայն մենք խոհուրդ կտայինք խնայել Ձեր գումարը և պարզապես անվճար հիանալ հայտնի աստղերի «մինի տարբերակներով», որոնք ներկայացված են ստորև։

















