ԱՄՆ-ի 2,5 միլիոն անտուն երեխաներին բացարձակապես չի հետաքրքրում Բաշար ալ Ասադի գահընկեց լինելը


06:21 , 19 նոյեմբեր, 2014

5 միլիարդը 5 000 միլիոնն է կամ որ նույնն է՝ 10 000 կես միլիոնն է։ Կես միլիոն դոլարով ԱՄՆ-ում կարելի է կառուցել մի շքեղ առանձնատուն կամ 5 հատ երեք սենյականոց բնակարան բազմաբնակարանանոց շենքում։ Այսինքն՝ 5 միլիարդ դոլարով ԱՄՆ-ում հնարավոր է կառուցել 50 000 երեք սենյականոց բնակարաններ պարունակող մի շարք բնակելի շենքեր։ Նախորդ ստատուսս կարդացեք, ԱՄՆ-ում այսօր 2,5 միլիոն երեխաներ անտուն են։ ԱՄՆ-ի կառավարությունը 5 միլիարդ դոլար տվեց Սիրիայի ապստամբներին, որ կռվեն ու գահընկեց անեն Բաշր Ասադին։ Բաշիր Ասադի հերն էլ անիծած, գահընկեց կլինի, թե գահին կմնա. ԱՄՆ-ի 2,5 միլիոն անտուն երեխաներին դա բացարձակապես չի հետաքրքրում։ Ինձ նմանապես։
Երբ ես քննադատում եմ ԱՄՆ ներկա իշխանություններին, հենց այ այսպիսի փաստերի համար եմ քննադատում։ Տարեկան 20 միլիարդ դոլար էլ ԱՄՆ-ը տալիս է Իսրայելին, որպեսզի հանգիստ կոտորեն Գազայի հատվածի արաբներին։ Ուղիղ 5 միլիարդ էլ ծախսել էին Ուկրաինայում Մայդան անելու վրա։ Էլի կան այսպիսի բազում ու բազմաթիվ բաներ։ Իսկ 2,5 միլիոն երեխա գլխի վերևում ծածկ չունեն ԱՄՆ-ի նման հզոր ու բարգավաճ երկրում։ Ցավալի ու ամոթալի փաստ է։