Այժմ, երբ արդեն 3D հեռուստացույցները հասանելի են, հոլոգրաֆիկ հեռուստացույցները միայն ժամանակի խնդիր են: Մասաչուսեցի տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Մայքլ Բովն այժմ աշխատում է էժանագին հոլոգրամների ստեղծման վրա ու նշում, որ մոտավորապես 10 տարի հետո հոլոգրաֆիկ հեռուստացույցները կարող են նույն գինն արժենալ, ինչ այժմ հարթ բարակ հեռուստացույցները: Մասաչուսեցի տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականնենրն արդեն չիպ են ստեղծել, որը կարող է մեկ վայրկյանում 50 գեգապիկսել պատկեր կրել:
Մեկ այլ ընկերություն (Provivion), որը հոլոգրամների ստեղծման աշխատանքներ է տանում, պլանավորում է 51 սմ2 տուփից բացվող 180 սմ տրամագծով պրոեկցիա նախագծել:
Ջերմամիջուկային ռեակցիան միջուկային ռեակցիայի տարբերակ է, որի ժամանակ ատոմային միջուկները միանում և միաձուլվում են, ի տարբերություն այն միջուկային էներգիայի, որը ատոմների տրոհման արդյունքում էններգիա է արտադրում ժամանակակից ատոմակայաններում: Այս ռեակցիայի դեպքում արտադրված էներգիան 4 անգամ ավելի մաքուր էներգիա կարտադրի քան ժամանակակից ատոմակայանները:
Չնայած փոքր մակարդակով այս ռեակցիան փորձարկվել է, այնուամենայնիվ ավելի խոշոր մակարդակով դեռևս չի իրականացվել: Յոթ երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները միավորվել են` Ֆրանսիայում միասնական ուժերով Միջազգային փորձարարական ջերմամիջուկային կայան կառուցելու համար: Նպատակն է աշխատող մոդել կառուցել, որը գազերը կխտացնի էքստրեմալ ջերմաստիճանի , ինչի արդյունքում միջուկները կմիաձուլվեն` 10 անգամ ավելի շատ էներգիա արտադրելով: Բացի այդ ջերմամիջուկային էներգիան ավելի քիչ ռադիոակտիվ թափոններ կթողնի, քան ատոմների տրոհման արդյունքում միջուկային էներգիա ստնալու դեպքում:
Նանոտեխնոլոգիաների շնորհիվ, հատկապես նանոածխածինների շնորհիվ ճարտարագետները կարողացել են ավելի բարակ, ավելի պինդ ու ավելի ճկուն մակերեսներ ստեղծել: Ստեղծած այսպիսի մակերևույթների ամենամեծ ններդրումը կարող է լինել բջջային հեռախոսների արտադրության մեջ: Samsung ընկերությունը վերջերս հայտարարեց հեռախոսի համար ճկուն շարժվող էկրանի կոնցեպտի մասին, որը 2 GB օպերատիվ հիշողություն, 4.7 դյույմ էկրան ու 8 մեգապիկսել ֆոտոխցիկ կունենա:
Այս տեխնոլոգիայի շնորհիվ կարող եք այլևս չանհանգստանալ էկրանի ջարդվելու մասին:
Անլար էլեկտրականության գաղափարը գոյություն ունի այնքան երկար, որքան կառավարվող էլեկտրականությունը: Մինչև հիմա այն պարզապես երազանք էր, սակայն Միչիգանի տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների շնորհիվ մոտակա տարիների ընթացքում տներում հնարավոր կլինի արդեն անլար էլեկտրականություն օգտագործել: Pike Research անլար տեխնոլոգիաների արտարման ընկերությունը հաշվարկել է, որ մինչև 2020թ.-ը էլեկտրականության շուկան 20 միլիարդ դոլար կարժենա: Անլար էլեկտրականության ստեղծման գործ են նախաձեռնել նաև ռուս գիտնականները, որի մասին կարող եք ավելի մանրմասն ընթերցել այստեղ:
Իսրաելացի գյուտարար Ալոն Բոդները ստորջրյա շնչող սարք է ստեղծել, որը թթվածինը ջրից է վերցում: Այս սարքը նվազեցնելով ջրի ճնշումը` անջատում է ջրում փոքր քանակությամբ թթվածինը: Հեշտ շնչելու համար սարքը րոպեում 50 գալոն ջուր պետք է շարժի: Այս պատճառով սարքի չափի հետ կապված խնդիր է առաջանում, սակայն, ժամանակի ընթացքում այն կատարելագործվում ու չափերով փոքրանում է:
Իսրաելի կառավարությունն այժմ աշխատում է Բոդների հետ` նրա հայտնագործությունը ռազմական ոլորտում օգտագործելու նպատակով: