Իտալիա-Կոստա Ռիկա. անդրադարձ և կանխատեսումներ


15:36 , 20 հունիս, 2014

Italy vs. Costa Rica: Tactical Preview of World Cup Group D MatchԱյս երկու թիմերից յուրաքանչյուրն արդեն իսկ գրանցել է մեկական հաղթանակ: Ուստի այն թիմը, որը կհաղթի այսօրվա խաղում, դուրս կգա առաջնության փլեյ-օֆֆ փուլ: Իտալացիները սիրում են սկսած գործն ավարտին հասցնել, սակայն ի՞նչ իմանաս, թե ինչ ընթացք կստանա այսօրվա խաղը: Բազմաթիվ ֆուտբոլասերներ կանխատեսումներ են անում և խաղադրույքներ կատարում տարբեր կայքերում: Խաղադրույքներ կատարելիս մարդիկ ոչ միայն խաղի հաշիվն են կանխատեսում, այլև փորձում են գուշակել, թե ով կլինի առաջին գոլի հեղինակը: Բազում բուքմեյքերներ նշում են, որ ավելի հավանական է, որ Իտալիան  հաղթանակ տանի այս խաղում:

Միակ խաղը, որում Իտալիան և Կոստա Ռիկան մրցել են իրար դեմ, եղել է 1994 թ.-ի ընկերական հանդիպումը, որը նախորդում էր աշխարհի առաջնությանը: Խաղն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Իտալիայի: 2014 թ.-ի աշխարհի առաջնությանը Իտալիան միայն մեկ գոլով առաջ անցավ Անգլիայից: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ Անդրեա Պիրլոն ու Դանիելե Դե Ռոսին աչքի են ընկնում գնդակը հաջողությամբ իրենց թիմակիցներին փոխանցելու ձիրքով: Իտալիայի թիմի կատարած հաջող փոխանցումների մակարդակը կազմում է 93 %: Սա ամենաբարձր ցուցանիշն է, որ երբևէ գրանցվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում: Մեծ առավելություն է, երբ կարողանում ես գնդակն այս ու այն կողմ փոխանցելով՝ թուլացնել հակառակորդ թիմի անդամներին: Իտալացիների՝ փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերն իսկապես մեծ են: Նրանք բազում ֆուտբոլասերների ֆավորիտներն են: Կայքերում կանխատեսվում է, որ գոլի հեղինակ կդառնան Մարիո Բալոտելլին  և Չիրո Իմմոբիլեն:

http://www.italianfootballdaily.com/wp-content/uploads/2014/06/italy-costa-rica-960x500.jpg

Կարո՞ղ են Կոստա Ռիկայի թիմի անդամները ֆուտբոլային պատմության մեջ մնալ՝ հաղթանակ տանելով այս խաղում:  Հաղթանակի դեպքում Կոստա Ռիկան կմիանա ԱՄՆ-ին և Մեքսիկային՝ իբրև ԿՈՆԿԱԿԱՖ-ի միակ երկիր, որը հաղթանակ է տարել Ֆուտբոլի աշխարհի առաջնության իրար հաջորդող մրցախաղերում: Այս թիմի անդամները Ֆուտբոլի աշխարհի առաջնության իրենց առաջին խաղում բավականին համոզիչ հաղթանակ տարան Ուրուգվայի նկատմամբ: Կոստա Ռիկայի թիմի հիմնական խնդիրն այն է, որ այս թիմի անդամները չեն կարողանում հետևողականորեն պահպանել իրենց հաղթանակները: Քանի որ նրանք պարտվել էին Ավստրալիայի, Ճապոնիայի ու Իռլանդիայի հետ խաղերում, գրեթե ոչ ոքի մտքով էլ չէր անցնում, որ նրանք կարող էին այդպես լավ հանդես գալ Ուրուգվայի հետ խաղում:

Կարո՞ղ են Կոստա Ռիկայի թիմի անդամները նույնպիսի հաղթանակ տանել Իտալիայի դեմ խաղում: Հստակ պատասխան տալ հնարավոր չէ, միայն մի բան է հստակ. այսօրվա խաղը շատ տեսարժան է լինելու:

Այսպիսով՝  ո՞վ  կհաղթի Իտալիա-Կոստա Ռիկա խաղում

Ըստ կանխատեսումների մեծամասնության՝ հաղթելու է Իտալիայի թիմը: Այս թիմի անդամները բավականին փորձ ու գիտելիքներ ունեն այս տիպի խաղերում պատվով հանդես գալու համար: Միակ խնդիրն այն է, որ Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլիստները շատ անկանխատեսելի են և կարող են զարմացնել անսպասելի արդյունքներով: Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, այս երկու թիմերից որի՞ն ենք այսօր ճանապարհելու փլեյ-օֆֆ: