Հավանական է, որ Բրազիլիայում ընթացող 2014 թ.-ի ֆուտբոլի առաջնությունը վերջին միջազգային առաջնությունը լինի, որտեղ Անդրեա Պիրլոն իր մասնակցությունն է ցուցաբերում: Ի պատիվ այս մարդու, ով գերազանցում է իրենից առաջ սահմանված բազմաթիվ ռեկորդներ, մենք որոշեցինք Ձեր ուշադրությանը ներկայացնել այս հոդվածը:

PirloHeaderImage

1. Նա անկրկնելի նկարագրություն է գրել այն մասին, թե ինչպիսի զգացողություններով է համակվում մարդ, երբ նրան շնորհվում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում առաջին անգամ տասնմեկմետրանոց հարված հասցնելու իրավունքը:

«Ես զգուշորեն խաղում էի գնդակով: Հետո ես նայեցի երկնքին ու օգնություն խնդրեցի. եթե Աստված գոյություն ունի, անհնար է, որ նա ֆրանսիացի լինի: Ես երկար ու խորը շունչ քաշեցի: Դա իմ շունչն էր, սակայն այնտեղ կարող էր լինել սևագործ բանվոր, ով պայքարում է մինչև ամսվա վերջ ծայրը ծայրին հասցնելու համար, կամ մի հարուստ բիզնեսմեն, ուսուցիչ, աշակերտ, ժամանակավորապես այստեղ տեղափոխված իտալացիներ, ովքեր ողջ խաղի ընթացքում նեցուկ էին լինում մեզ, միլանցի հարուստ սենյորան կամ փողոցի անկյունի մարմնավաճառը: Այդ պահին ես այդ բոլոր մարդկանց միահյուսումն էի: Դուք չեք հավատա, սակայն ես հենց այդ րոպեին հասկացա, թե որքան հիանալի էր իտալացի լինել: Դա իրոք անգին արտոնություն է»:

2. Հետո նա այսպես նայում էր մյուսներին:

Cannovaro

3. Նա բարձր է գնահատում պատմության ընթացքում գրանցված ձեռքբերումները՝ ասելով.

Անիվից հետո լավագույն հայտնագործությունը «PlayStation»-ն է: 

4. Նա անկեղծ ու անաչառ կերպով է գնահատում իր թիմակիցներին. «Դիտարկենք Անտոնիո Կասանոյի օրինակը: Նա ասում է, որ քնել է 700 կնոջ հետ, սակայն նրան այլևս չեն ընտրում Իտալիայի համար: Նա կարո՞ղ է իսկապես երջանիկ լինել»:  

5. Պիրլոն սոսկ խաղի գիտակ չէ, նա գիտակ է կյանքի մի շարք ասպարեզներում: Նա մասնավորապես գինու գիտակ է: Այստեղ նա պատկերված է Բրեշիա քաղաքի իր խաղողի այգում: Իր սերնդի լավագույն կիսապաշտպանը խորհրդածությունների գիրկն է ընկել: Գինու հսկայական գավաթը ձեռքին՝ նա լիցքաթափվում է իր թափանցիկ աթոռին նստած:

wine

Նա գինեգործությունից լավ է գլուխ հանում:

6. Նա նաև խմում է իր սեփական ձեռքերով պատրաստած գինին: Նա չարաշահում է ալկոհոլը, այնքան է չարաշահում, որ երբեմն անախորժությունների մեջ է ընկնում դրա պատճառով:

  Ես միշտ էլ խմել եմ գինի, դեռևս մանկուց: Մայրս մի քիչ գինի էր լցնում ջրի մեջ և տալիս ինձ:  

Հաաաա, հիմա արդեն պարզ է:

7. Նա այնպես գրոհեց դարպասը, որ Պանենկայի  ժամանակներից ի վեր ոչ ոք այդպես չէր գրոհել:

Parenka

8. Այդ նույն խաղի ընթացքում նա ավելի շատ փոխանցումներ արեց, քան Անգլիայի ողջ թիմը միասին վերցրած:

9. Նա այնպիսի խիտ մորուք ունի, որ բառերով չես նկարագրի:

pirlobeard

10. Նրա մազերը նույնպես սքանչելի են:

11. Այս նկարում պատկերված է, թե ինչպես է Պիրլոն քայլում փողոցն ի վար՝ ձեռքում բռնած մի պայուսակ: Նա հավանաբար ուղևորվում է կաթ կամ ինչ-որ այլ ապրանք գնելու:

Pirlostreet

12. Նա կացինը իր բոլոր թիմակիցներից ավելի լավ է բռնել: Այս լուսանկարը նկարվել է մի ամսագրի համար:

View image on Twitter

13. Անգամ Բալոտելլին չի կարողանում ձեռքերը հեռու պահել նրանից:

View image on Twitter

14. Դեկարտը երբևէ այսքան լավ տեսք ունեցե՞լ է գրքի շապիկի վրա:  Հազիվ թե:

Book

«Ես մտածում եմ, ուստի ես խաղում եմ»:

15. Ինչպես գինու, այնպես էլ Պիրլոյի վրա տարիները միայն բարերար ազդեցություն են թողնում: Նա աննախադեպ բարձունքների է հասել այն ժամանակից ի վեր, ինչ 32 տարեկան հասակում միացել է «Յուվենտուսին»:

16. «Յուվենտուսը» 35-ամյա Պիրլոյին առաջարկել է երկու տարվա պայմանագիր կնքել թիմի հետ: Երբ նա կնքեց այդ պայմանագիրը, «Յուվենտուսի» անձնակազմն այնքան գոհ էր, որ տեսանյութ թողարկեց, որում պատկերված էին Պիրլոյի գործունեության լավագույն պահերը:    

17. Չենք թաքցնում, որ Պիրլոն մեկ-մեկ նման բաներ է թույլ տալիս իրեն:

Swearing

18. Ահա թե ինչպես է նա արդարանում. «Հայհոյելը լիցքաթափվելու ձև է ինձ համար: Դա միակ զենքն է, որը ես կիրառում եմ ճակատագրից պաշտպանվելու համար, երբ վերջինս որոշում է անխնա հարվածել»:  

19. Փոլ Սքոուլզը լավ գիտի, թե նա ինչի մասին է խոսում: Մի առիթով նա ասել է.

 Եթե նրան ժամանակ տաք, նա կավերի Ձեզ:

20. Ջանլուիջի Բուֆֆոնը նույնպես գիտի՝ ինչն ինչոց է:

Նայելով, թե ինչպես է նա խաղում, ես մտածեցի, որ Աստված գոյություն ունի. ուղղակի ապշեցուցիչ է, թե Պիրլոն որքան լավն է:

21. Պիրլոյից առաջ մնացած խաղացողները բանի պետք չէին:

«Ես մի փոքր նման եմ խաղադաշտում թափառող գնչուի: Կիսապաշտպան, ով շարունակ ինչ-որ կուսական անկյուն է որոնում, որտեղ կարող է թեկուզ մի պահ ազատորեն շարժվել և որտեղ մյուսները ստվերի պես  չեն հետապնդի: Իմ որոնածն ընդամենը մի քանի մետր տարածություն է, որտեղ կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ: Տարածություն, որտեղ կարող եմ դավանել իմ հավատամքը. տիրանալ գնդակին, փոխանցել այն թիմակցիս, ինչից հետո թիմակիցս կարող է գոլ խփել: Դա կոչվում է գոլային փոխանցում, և ես այդ կերպ ուրախություն եմ սփռում»:  

22. Ահա թե որքան ուրախացրեց նրա փոխանցումը Ֆաբիո Գրոսային, երբ նրանք Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում մրցում էին Գերմանիայի հետ:

grosso

23. Անգամ հակառակորդ թիմի երկրպագուները չեն կարող զսպել իրենց հիացմունքը:

24. Ճարտարապետ, Մոցարտ, Պրոֆեսոր... Այս մականուններն ամեն ինչ ասում են:

25. Ազատ հարվածները նույնպես տեսարժան են:

26. Առհասարակ նրա ողջ խաղն է տեսարժան:

27. Նա գիտի, թե ում է պետք է երկրպագել իբրև մարզիկ: Ռոբերտո Բաջոյի մասին նա ասել է.

Ես մեծացել եմ՝ աչքիս առաջ ունենալով այս առասպելական կերպարը, իսկ նրա հետ միասին խաղալիս ես ասես երազում լինեի: Ես փորձեցի ժամանակ անցկացնել նրա հետ, ուսումնասիրել, թե նա ինչպես էր խաղում և սովորել նրանից:

28. Պիրլոն ռասիստներին նույնքան անխնա է դատապարտում, որքան անխնա հարվածում է գնդակին:

Նրանք սարսափելի են՝ զայրացած անձանց նախիր, որոնք պատմությունից ամենավատն են քաղել և փորձում են կրկնել պատմության վատ փորձը:

29. Պիրլոն անգամ սկանդալների մասին է բոցեր անում. «Մի օր Դուք կարող եք կարդալ, որ մեզ դասել են B սերիային, ապա, որ մենք զիջում ենք մեր դիրքերը ու զրկվում մրցանակներից և տիտղոսներից: Որոշ ժամանակ անց ես սկսեցի կասկածել, որ իրականում Մարկ Դևիդ Չեպմենը չի սպանել Ջոն Լենոնին, այլ Միլանի մենեջերներից մեկն է սպանել»:

30. Ստամբուլում գրանցված պարտության մասին Պիրլոն ասել է. «Անգամ ամենամութ պահերից կարելի է դասեր քաղել: Կա բարոյական պարտավորություն, որը ստիպում է խորը փորել և գտնել հույսի չնչին շողը կամ իմաստության մարգարիտը: Դուք գուցե գտնեք մի գեղեցիկ արտահայտություն, որը տպավորվում է Ձեր մեջ և մի փոքր ավելի հեշտացնում ճանապարհորդությունը:»

31. Նա տրոլինգի ենթարկեց մի լրագրողի՝ հագնվելով իսկական տրոլի նման:  

PirloTroll

32. Պիրլոն տան լույսերն անջատելու արդյունավետ եղանակ է փորձարկել:

33. Նա նգամ հեռանալիս է պատվով հեռանում: Նա սոցկայքերից մեկում գրել է.

Ես չեմ ցանկանում դառնալ ինչ-որ մեկը, ում պարզապես հանդուրժում են թիմում: Երբ հասկանամ, որ ամեն ինչ վերջացած է, ամեն ինչ կվերջանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել