18:08 , 14 հունիս, 2014Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

Հին հույների ամենահզոր ստեղծագործություններից մեկը «Իլիականն» է: Սա պատմություն է Տրոյան պատերազմի մասին: Դրանում առաջին անգամ հիշատակվում է աստվածային ծագմամբ մի խորհրդավոր արտեֆակտի մասին՝ հայտնի իբրև էգիդ: Գիտնականների մեծ մասի համար պարզ չէ, թե էգիդը կոնկրետ ինչ էր: Հայտնի է միայն, որ այս առարկայի տերը ապահովագրված էր նիզակի կամ այլ զենքի հարվածներից: Էգիդի ծագումը կապվում է Աթենասի՝ իմաստության աստվածուհու հետ: Այս աստվածուհին առաջին էգիդը ստեղծել է մի հսկայի մաշկից հսկաների և օլիմպիացիների միջև մղվող պատերազմի ընթացքում: Երբ Մեդուսան սպանվեց հերոս Պերսեսի կողմից, Գորգոնայի գրոտեսկային նկարը փակցվեց էգիդի վրա: Դրանից հետո էգիդը հզոր զենք դարձավ, ինչպես նաև պաշտպանական միջոց, որն օգնում էր ռազմի դաշտում:

Նախքան քրիստոնեության տարածումը՝ սլավոններն իրենց առասպելներն ունեին: Դրանք մինչ օրս էլ սքանչելի ստեղծագործություններ են համարվում: Սլավոնական պանթեոնի առաջնորդը Պերունն է: Նա կայծակի տիրակալը և սլավոնական աստվածների արքան է: Նա շատ առումներով նման է սկանդինավյան դիցաբանության հերոս Թորին: Պերունը համարվում էր նաև արդարության աստված: Նա ուներ մի հզոր զենք՝ Պերունի կացինը: Պերունի երկրպագուները իբրև հաջողության երաշխիք կրում էին նրա կացինների մանրակերտ տարբերակները: Մեծ կացինը կարող էր ինքն իրեն խոցել չարագործներին ու վերադառնալ Պերունի մոտ: Քրիստոնեության ընդունումից հետո Պերունը փոխարինվեց Սուրբ Իլյայով, ում պարտականությունները նման էին Պերունի պարտականություններին:

Ագիմաթը հայտնի է նաև Էնթինգ-էնթինգ անունով: Սա այն քիչ դիցաբանական առարկաներից է, որին հնարավոր է տիրանալ: Ագիմաթը ժողովրդական բանահյուսության մեջ հիշատակվող հմայիլ է, որը տարածված կարծիքի համաձայն միստիկ ուժ է շնորհում կրողին: Ագիմաթը օժտված է բյուրավոր կարողություններով՝ սկսած անտեսանելիությունից մինչև օրեր շարունակ վայրի բնության մեջ անվնաս մնալու կարողությունից: Ցավն ու վտանգներն անզոր են այս հմայիլի առջև: Որոշ վայրերում ագիմաթն այնքան լրջորեն է ընդունվում, որ այն մարդիկ, ովքեր տիրանում են հմայիլին, փորձ են անում վնասել իրենք իրենց, որպեսզի փորձարկեն հմայիլի կախարդական ազդեցությունը: Այնուամենայնիվ, շատերն ասում են, որ հարկ չկա փորձարկել հմայիլի: Եթե Դուք լավ մարդ եք, այն այսպես թե այնպես, կպահպանի Ձեզ:

Քանջուն և մանջուն զարդեր են: Դրանք կապված են ճապոնացիների՝ վիշապների հանդեպ տածած դիցաբանական հավատքի հետ: Քանջուի ու մանջուի առասպելը ճապոնական հեքիաթ է համարվում: Առասպելում նշվում է, որ Ճապոնիայի կայսրուհին՝ Դզինգուն, մի անգամ որոշում է նվաճել Կորեան: Իր նվաճման հաջողությունն ապահովելու համար նա իր ծառաներից մեկին ուղարկում է անդրաշխարհ՝ Վիշապ Արքայի հետ խոսելու: Ծովերը գտնվում էին Վիշապ Արքայի վերահսկողության ներքո: Նա բավարարեց կայսրուհու խնդրանքը, և նրանք մասունքների օգնությամբ նվաճեցին Կորեան: Նվաճումից հետո կայսրուհին ծովը գցեց զարդերը՝ այս կերպ վերադարձնելով դրանք Վիշապ Արքային:

Հնդկական դիցաբանության մեջ գանդիվան աստվածային զենք է, որը խորհրդանշում է աստվածների հզորությունը և վարպետությունը: Գանդիվան կարող էր տրվել մահկանացուներին իրենց ջերմեռանդության և հավատքին նվիրվածության համար: Այն տրվում էր նաև հնդկական պանթեոնի կիսաստվածներին: Գանդիվան լիկվիդացնում էր ամեն չարիք և տապալում բոլոր այն չարագործներին, որոնք ելնում էին իր ճանապարհին: Այն համարվում էր արդարություն հաստատելու գործիք: Ըստ տարածված տեսակետի՝ այս աստվածային աղեղը կարող էր միանգամից 10.000 մարտիկի հաղթել: Այն հայտնվում էր միայն հերոսների ձեռքում:
Հերոս Արջունան մի մահկանացու կնոջ և պատերազմի թագավոր Ինդրայի որդին էր: Ասում են, որ Վարունան՝ ջրի աստվածն է նրան շնորհել գանդիվան: Նա այն կիրառում էր ճակատամարտերում և պատերազմներում՝ փորձելով դրա օգնությամբ իմաստուն ու անաչառ կերպով կառավարել թագավորությունը: Շատ տարիներ անց Արջունան մահացավ, և թագավորության կառավարումն անցավ նրա թոռանը: Երկինք ուղևորվելիս Արջունան գանդիվան հետ շպրտեց ծով, որպեսզի վերադարձնի այն Վարունային, ով բնակվում էր աշխարհի ջրերում: Ինչ խոսք, արդար գործարք է: