10 շահութաբեր մտահղացում, որոնք հեղինակներին այդպես էլ շահույթ չբերեցին


19:55 , 13 հունիս, 2014

 10  «Ագռավը»

Edgar_Allan_Poe_2_retouched_and_transparent_bg
Էդգար Ալան Պոյի «Ագռավը» ստեղծագործության մեջ պատմվում է մի մարդու մասին, ում այցելում է ագռավը: Ագռավի այցը խորհրդանշում է այն վիշտը, որով նա տոգորվել է սիրելիին կորցնելու պատճառով: Առաջին անգամ, երբ Պոն ցանկացավ հրատարակել այս ստեղծագործությունը իր ընկերոջ ամսագրում, նրան մերժեցին: Պոն վաճառեց այս ստեղծագործությունը The American Review-ին, որի փետրվարյան համարում էլ այն տպագրվեց: Նա 9 դոլար ստացավ դրա դիմաց:  

Բանաստեղծությունը անմիջապես լայն տարածում գտավ: Այն վերահրատարակվեց երկրի տարբեր պարբերականներում ու ճանաչում բերեց Պոյին: Ներկայումս «Ագռավը» պատմության ամենահայտնի բանաստեղծություններից է: Այն ահռելի շահույթ է բերել՝ տպագրվելով գրքերում, ամսագրերում և հիմք ծառայելով գեղարվեսատական կինոնկարների համար: Այնուամենայնիվ, Պոն իր ողջ կյանքի ընթացքում մատնված է եղել աղքատության և մահացել է ծայրահեղ աղքատ պայմաններում:  Ըստ հաշվարկների՝ Պոյի՝ կյանքի ընթացքում ստացած եկամուտը կազմել է 6200 դոլար, մինչդեռ 2009 թ.-ին նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուի մեկ օրինակը վաճառվել է 662.500 դոլարով:

 9  Անգլիական գնդասեղ

488667439
Ուոլտեր Հանթը նյույորքաբնակ մեխանիկ և գյուտարար էր: Նա դանակի սրիչի, վառարանի, կարի մեքենայի և մի շարք այլ գյուտերի հեղինակն է: Հանթը 15 դոլար էր պարտք իր ընկերոջը: Պարտքը տալու համար նա որոշեց մի այնպիսի բան հայտնագործել, որը անմիջապես եկամուտ կբերեր իրեն: Մի օր  20 սմ-անոց արույրե լարի հետ խաղալիս նա մի միտք հղացավ: Նա որոշեց անգլիական գնդասեղ ստեղծել: Դա առաջին գնդասեղն էր, որը փակվում էր օգտագործողի մատները չվնասելու համար: 

Հանթն իր գյուտը գրանցեց 1849 թ.-ի ապրիլի 10-ին: Հետագայում նա 400 դոլարով վաճառեց իր գյուտի հեղինակային իրավունքները W.R. Grace and Company-ին: Նա այդ գումարից վերցրեց 15 դոլար և վճարեց ընկերոջ պարտքը, իսկ մնացած 385 դոլարը պահեց իրեն: W.R. Grace and Company-ն միլիոններ աշխատեց անգլիական գնդասեղների շնորհիվ: Այդ միլիոնները կարող էր Հանթն աշխատել, եթե ժամանակին իրավունքների գոնե մի մասը իրեն պահեր:

 8  «Beatles-ի Sgt Peppers Lonely Hearts Club Band» ձայնասկավառակի շապիկը

The Beatles - Sgt Peppers Lonely Hearts Club Band

Beatles-ի Sgt Peppers Lonely Hearts Club Band ձայնասկավառակի շապիկը երաժշտության պատմության ամենահայտնի շապիկներից է: «Sgt. Pepper’s Lonely Heart’s Club Band»-ը (թարգմանաբար՝ Սերժանտ Փեփերի՝ միայնակ սրտերի ակումբի նվագախումբ) Beatles-ի ութերորդ ձայնասկավառակն է: Ձայնասկավառակի շապիկի հեղինակները հայտնի նկարիչ Փիթեր Բլեյքը և նրա կին Ջան Հավորթն են: Շապիկը ավելի քան 60 հայտնի մարդու կոլաժ է: Բլեյքն ու Հավորթը մոտ 300-ական դոլար ստացան շապիկի ձևավորման համար:

Թե՛ ձայնասկավառակը, թե՛ ձայնասկավառակի շապիկը շատ հայտնի դարձան: Ամբողջ աշխարհում ձայնասկավառակի ավելի քան 32 մլն. օրինակ վաճառվեց, և «Sgt. Pepper’s Lonely Heart’s Club Band»-ը դարձավ բոլոր ժամանակների ամենապահանջված ու ամենաշատ օրինակներով վաճառված ձայնասկավառակը: Գրեմմիի մրցանակաբաշխության ժամանակ «Sgt. Pepper’s Lonely Heart’s Club Band»-ը ճանաչվեց տարվա լավագույն ձայնասկավառակ և տարվա լավագույն շապիկ:

 7  «Նախնիների կանչը»

JackLondoncallwild
«Նախնիների կանչը» վիպակի հեղինակը Ջեք Լոնդոնն է: Սա պատմություն է մի շան մասին, որին առևանգում են Կալիֆորնիայում գտնվող իր քաղաքամերձ տնից և ոսկու տենդի ժամանակ ստիպում սահնակ քշել Յուկոնում:

1903 թ.-ի հունվարին այս վիպակը 4 մասով  տպագրվեց The Saturday Evening Post-ում: Ամսագրի ղեկավարությունը 750 դոլար վճարեց Լոնդոնին վիպակը տպագրելու թույլտվություն տալու համար: Նույն տարում Լոնդոնը վիպակի հեղինակային իրավունքները 2,000 դոլարով վաճառեց  Macmillan-ին: Այս հրատարակչատունը պետք է վիպակը գրքի վերածեր: Այդ ժամանակների համար 2000 դոլարը մեծ գումար էր, որի մասին բազում գրողներ միայն երազել կարող էին: Վիպակը գրքի տեսքով լույս տեսավ 1903 թ.-ի հուլիսի մեկին: Մի օրինակի արժեքը 1.50 դոլար էր: Հենց առաջին օրը գրքի 10.000 օրինակ վաճառվեց:

Գիրքը կարճ ժամանակամիջոցում դասական դարձավ, իսկ Լոնդոնը դարձավ պատմության ամենահայտնի գրողներից մեկը: 1914 թ.-ին ԱՄՆ-ում վաճառվել էր ավելի քան 500.000 օրինակ, իսկ 1964-ին այդ թիվը հասնում էր 6 միլիոնի: Գրքի միլիոնավոր օրինակներ վաճառվում էին  արտասահմանում: Այն թարգմանվել է ավելի քան 48 լեզվով և մինչ օրս էլ հայտնի է: Վիպակի հրատարակումից ավելի քան 100 տարի է անցել, սակայն այն ներկայումս էլ շարունակում է վերահրատարակվել: Այնուամենայնիվ, քանի որ հեղինակային իրավունքները վաճառված էին, ո՛չ Լոնդոնը, ո՛չ նրա ժառանգները այդ միլիոններից ոչ մի կոպեկի օգուտ չունեին: Այնուհանդերձ, Լոնդոնը չէր զղջում, որ վաճառել է հեղինակային իրավուքները: Առանց Macmillan-ի օգնության նա գուցե երբեք էլ չհասներ այն փառքին, որն ունի այսօր:  

 6  Կոկա- Կոլա

Drink Up
Դեղագետ Ջոն Փեմբերտոնը 1886 թ.-ին ստեղծել է Կոկո-Կոլայի առաջին բաղադրատոմսը:  Այս ըմպելիքը «Ատլանտա» դեղատանը սկսեց վաճառվել նույն տարվա մայիսին՝ գազավորված ըմպելիքների ավտոմատ սարքերի միջոցով: Մի բաժակն արժեր 0.05 դոլար: Այդ տարի Կոկա-Կոլան ընդամենը 50 դոլարի եկամուտ բերեց: Այն սկզբնական շրջանում ներկայացվում էր իբրև նյարդային համակարգին ու ուղեղին նպաստող տոնիկ:  

Փեմբերտոնը կարիքի մեջ էր, քանի որ նա տառապում էր հյուծիչ հիվանդությամբ և մորֆինից կախվածություն ուներ:  Նա ներդրողներին վաճառեց սեփականատիրական իրավունքները 1484 դոլարով: Այս ներդրողներն էլ իրենց հերթին վաճառեցին իրենց բաժնետոմսերը խորամանկ բիզնեսմեն Ասա Քենդլերին:  

Իր վճարած 2300 դոլարի շնորհիվ Ասան դարձավ Կոկա-Կոլայի միակ սեփականատերը և կազմակերպություն հիմնադրեց, որն անվանեց հենց ըմպելիքի անունով: Իր բաժնետոմսերը վաճառելուց ամիսներ անց՝ 1888 թ.-ին, Փեմբերտոնը մահացավ ստամոքսի քաղցկեղից: Ինչ վերաբերում է Ասա Քենդլերին, 1919 թ.-ին նա իր բաժնետոմսերը վաճառեց 20 մլն. դոլարով, որն այսօր համարժեք է 341 մլն. դոլարի:  

Շարունակելի...