12:00 , 3 հունիս, 2014Առաջին մասն այստեղ:

Հյուրանոցը կառուցված է Ջամայկայի ափամերձ շրջանի կրաքարի ժայռերի մեջ` Ատլանտյան օվկիանոսի ափերին: Ժայռի պատերը ծովային կյանքի բրածոների յուրօրինակ թանգարան է:

Այս գնացքը թերևս միակ հյուրանոցն է աշխարհում, որը շարժվում է:

1994թ.-ին Մայքն ու Սյու Ուիլսոնը գնացքի երկու վագոնների համար 2 դոլար վճարեցին, որը նրանք ստիպված էին ինքնուրույն տեղաշարժել: Այսօր այս գնացքը անցնում է Ֆեյրբենքսով ու Տանանա հովտով ու ընդհանուր առմամբ 8 վագոն ունի:

Ֆրանսիայի Դորդոն բնակավայրում կարելի է հին ջրաղաց գտնել, որն այսօր ձևափոխված է հետաքրքիր հյուրանոցի, որը գտնվում է հենց գետի ափին: Այստեղ է գտնվում նաև «Michelin Star» ռեստորանը՝ բացօթյա բազմաթիվ նստատեղերով:

«Taj Lake Palace»-ը հսկայական հյուրանոց է, որը գտնվում է Պիչոլա լճի վրա: Այստեղից բացվում է Արավալլի լեռների անկրկնելի տեսարան:


Radisson Blu Hotel հյուրանոցում է գտնվում աշխարհի ամենախոշոր գլանաձև ակվարիումը, որը կարելի է տեսնել բոլոր սենյակներից: 24,4 մետր երկարություն ունեցող այս ակվարիումում կարելի է 50 տարբեր տեսակի տրոպիկական ձկների տեսնել: Ամեն ժամ այստեղ գրեթե մեկ միլիոն լիտր ջուր է շրջանառվում:

Հյուրանոցը կառուցված է 122 մետր խորություն ունեցող Տագուս կիրճի վրա` հինավուրց կամրջի մոտ, որի վրայով մինչև այսօր երթուղի է գործում: Հյուրանոցի մի քանի սենյակների պատշգամբներից` ժայռերի ծայրից, անկրկնելի գեղեցիկ, սակայն միևնույն ժամանակ վախեցնող տեսարան է բացվում:


Huvafen Fushi, որը թարգմանաբար նշանակում է «երազանքի կղզի», անձնական գեղեցիկ կղզի է, որը միջազգային օդանավակայանից մոտորանավակով 30 րոպե հեռավորության վրա է գտնվում: Այստեղ կարել է գտնել աշխարհի առաջին ստորջրյա սպան ու անձնական լողավազանները:

Այս լուսանկարում երևացող ամեն ինչ 5.7 միլիարդ դոլար արժողությամբ ու 581.000 քառակուսի մետր տարածք ընդգրկող ռեզորտի մաս է:

Եռակի երկնաքերի գագաթին է գտնվում անծայր լողավազանը: 57-հարկանի այս հյուրանոցի տարբեր հարկերում կարելի է խանութներ, խաղատներ, ռեստորաններ ու զվարճանքի կենտրոններ գտնել: Այն չափազանց մեծ է, այդ իսկ պատճառով դրա ներսում տեղաշարժման հատուկ համակարգ է կառուցվել:


Կարմիր ծովի արևելյան ափերին կարող եք գտնել Soma Bay լողափնյա հյուրանոցը, որը կառուցվել է դեռ 1897թ.-ին: Եգիպտոսի հրաշալի եղանակը հնարավորություն է տալիս առանց ժամանակի մասին մտածելու վայելել անձնական լողափերն ու դայվինգի կենտորնները: Պատմության սիրահարների համար նշենք, որ Մոնս Պորֆիրիտեսը և Մոնս Կլաուդիանուսի փլատակները, հռոմեական կարևոր հանքավայրերն ու Էլ-Քուիսեչ ամրոցը, որոնք կառուցվել են 1517թ.-ին՝ Սուլթան Սելիմի կողմից, գտնվում են հյուրանոցին շատ մոտ:

Լոթերբրունեն գյուղում գտնվող Staubbach հյուրանոցը: Ալպերում գտնվող այս հրաշալի վայրը բազմաթիվ արկածներ է խոստանում: Մեկդարյա հնություն ունեցող այս հյուրանոցից մի քանի քայլ այն կողմ գահավիժում են Լոթերբրունեն դրախտային ջրվեժները:

Կառուցված ավետարանիչների ընտանիքի կողմից դեռ 17-րդ դարում այս ճոխ վիլլայից տեսարան է բացվում դեպի հինավուրց այնպիսի վայրեր, ինպիսին, օրինակ, Կոլիզեյն է:

CNN Readers-ի կողմից աշխարհի լավագույն հյուրանոցը ճանաչված այս վայրը գտնվում է խաղաղօվկիանոսյան 24 կմ2 երկարությամբ ձգվող ափամերձ շրջանում, որն օգտագործվում է գոլֆի մրցումների անցկացման համար:


Գտնվելով 45 մետր բարձրության ունեցող զառիվերի վրա՝ այստեղից ապշեցուցիչ տեսարան է բացվում դեպի Խաղաղ օվկիանոս: Այս վայրն իսկական դրախտ է նրանց համար, ովքեր ցանկանում են վայելել Կալիֆորնիայի հարմարավետ ճոխությունը:

Այս հյուրանոցը, որը գտնվում է Ամալֆի ափերին, դեռ 18-րդ դարից հյուրընկալում է դեսպանների, կարդինալների ու արքեպիսկոպոսների մնալու վայրն է:



Սա աշխարհի ամենագեղեցիկ հյուրանոցներից մեկն է ու Բուքինգհեմյան պալատից միայն մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում: Դեռ 1815թ.-ից այս փողոցում կարելի է տարատեսակ բազմազան խանութներ գտնել, որոնք 1980-ականներին դասական ոճով ձևափոխվելուց հետո մինչ այսօր պահպանել են բրիտանական ավանդական հմայքը:



Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձր շենքն է: Այստեղ ընդհանուր առմամբ 9 հյուրանոց, 30.000 բնակարան, գրասենյակներ կան, ինչպես նաև ամպերի մեջ մխրճված բարձունքից անկրկնելի տեսարանները վայելելու համար դիտահարթակներ:


Իտալական այս հյուրանոց ոտք դնելով՝ ասես ժամանակի մեքենայով հետ ճանապարհորդես: Շենքը բաղկացած է Վերածննդի դարաշրջանի երկու վերանորոգված կառույցներից, որոնք զարդարված են արվեստի ապշեցուցիչ գործերով:


3.7 կմ ծովի մակարդակից վերև տիբեթական այս հյուրանոցից անկրկնելի չնաշխարհիկ տեսարան է բացվում դեպի Պոտալա պալատ ու Ջոխանգ:

Կանադական այս հյուրանոցը հաճախ նկարագրում են որպես «հյուրանոց աշխարհի ծայրին»: Խաղաղ օվկիանոսի ծայրին դուք փոթորիկների ու ալիքների ականատես կլինեք: