17:09 , 31 մայիս, 2014Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

Պատմության դասընթացների ընթացքում ամենից հաճախ ուսուցանված առասպելն այն է, որ Ամերիկայի բոլոր հիմնադիր հայրերը քրիստոնյա էին: Ամերիկայի անկախության հռչակագրում հիշատակվում է Աստծո մասին: Այնտեղ առաջ է քաշվում այն միտքը, որ Վաշինգտոնը և Ամերիկայի մյուս հիմնադիրներն աստվածավախ քրիստոնյաներ էին, ովքեր անվերապահորեն հետևում էին Աստվածաշնչի պատգամներին:
Իրականում, նրանք բնավ էլ այդպիսին չէին: Թոմաս Ջեֆերսոնը և Բենջամին Ֆրանկլինը դեիստներ էին: Նրանք անվերապահորեն չէին հետևում աստվածաշնչյան պատգամներին, սակայն հավատում էին Աստծո գոյությանը: Ջորջ Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, պանթեիզմի հետևորդ էր: Ըստ այս ուսմունքի՝ Աստված ու բնությունը նույնացվում են: Ջոն Ադամսն ունիտարիստ էր: Այս ուսմունքն առաջացել է քրիստոնեությունից: Դրանում հերքվում է Սուրբ Երրորդության գաղափարը, և Հիսուսը չի դիտարկվում իբրև Աստծո որդի: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Համիլտոնին, նա քրիստոնյա դարձավ միայն այն բանից հետո, երբ նրա որդին սպանվեց:

Քրիստոնյաները, բնականաբար, հակադրվում են այս տեսակետին և ճիշտ էլ անում են: Էվոլյուցիայի մասին վաղ դասընթացներից կարելի է եզրակացնել, որ մարդիկ առաջացել են կապիկներից: Եթե հավատանք այդ դասընթացները դասավանդող ուսուցիչներին, մեր նախահայրերից շատերը ներկայումս փակված են կենդանաբանական այգիների վանդակներում:
Չշտապենք հավատալ նրանց: Էվոլյուցիայի ընթացքում բազմաթիվ ցածրակարգ արարածներ վերանում են, մինչդեռ ավելի ուժեղ և ավելի հեշտությամբ ադապտացվող արարածները բարգավաճում են: Եթե նման բան պատահեր, ոչ մի կապիկ մինչև մեր ժամանակները մնացած չէր լինի: Բազմաթիվ աղբյուրներում մարդկանց առաջացման ավելի հավանական տեսություն է շրջանառվում: Ըստ այդ տեսության՝ մարդիկ ու մեծ կապիկները՝ շիմպանզեները, գորիլաները և օրանգուտանները ծագել են միևնույն նախնուց, սակայն հազարամյակների ընթացքում նրանք զարգացել են տարբեր ուղղություններով:

Նախ ներկայացնենք տարածված թյուր կարծիքը: Ուխտավորները 1620 թ.-ին Մեյֆլաուերով ժամանեցին Պլիմուտական ժայռի վրա: Նրանք պատրաստ չէին դիմակայել դաժան ձմռան փորձություններին, սակայն բնիկները նրանց փրկեցին՝ սնունդ տալով և սովորեցնելով վարուցանքով զբաղվել: Հաջորդ աշնանը՝ Նոր Աշխարհում իրենց առաջին բերքահավաքին, ուխտավորները խնջույք կազմակերպեցին և նշեցին այն բնիկ ամերիկացիների հետ միասին:
Իրականությունը շատ ավելի դաժան է, քան երջանիկ վերջաբանով այս հնարովի պատմությունը: Ուխտավորների ժամանելուց երեք տարի առաջ եվրոպացի ձկնորսներն ու մյուս եվրոպացի բնակիչները ժանտախտով էին վարակել տեղացիներին: Ժանտախտը տարածվեց Նոր Անգլիայի ցեղախմբերում և բնաջնջեց ողջ բնակչության մոտ 95 տոկոսին: Դիակներն այնքան շատ էին, որ դրանք պատշաճ կերպով թաղելու փոխարեն բնակիչները լքում էին իրենց բնակավայրը ու տեղափոխվում մեկ այլ ցեղախումբ՝ այս կերպ վարակելով նաև այդ նոր ցեղախմբի ներկայացուցիչներին: Հովարդ Սիմփսոն անունով մի մարդու կողմից գրված զեկույցում նշված է.
«Գյուղերը ավերակների մեջ էին, և ոչ ոք չկար ավերակները վերակառուցելու համար: Գետնին այնքան շատ գանգեր կային, որ ասեղ գցելու տեղ չկար: Հազարավոր հնդկացիների ոսկորները շաղ էին տրված գետնին, և ոչ ոք չկար որպեսզի թաղեր հանգուցյալներին»:
Կա ապացույց, որ ուխտավորներն արդեն գիտեին ժանտախտի մասին և իբրև հանգրվան ընտրեցին Քեյփ-Քոդը հենց այն պատճառով, որ նրանք գիտեին, որ հնդկացիներն արդեն վերացել էին այնտեղից ժանտախտի արդյունքում, ուստի նրանց դաշտերը մնացել էին առանց բերքահավաք կատարողի: Այս ամենն իմանալով՝ նրանք որոշեցին անձամբ բերքահավաք իրականացնել հնդկացիների դաշտերում և յուրացնել նրանց բերքը: Դեռ ավելին, նրանք սննդամթերք և գործիքներ էին գողանում ողջ մնացած հնդիկներից, ովքեր չափազանց թույլ էին նրանց դեմ կռվելու համար: Այնուամենայնիվ, Վիրջինիայի բնակիչների հետ համեմատած՝ ուխտավորներն այնքան էլ հրեշավոր մարդիկ չէին: Բանն այն է, որ Վիրջինիայի բնակիչները ուտում էին հնդիկների դիակները:

Ամերիկացիների մեծ մասն այն տպավորությունն ունի, որ գաղութատիրական ժամանակաշրջանը սկսվել է այն ժամանակ, երբ սպիտակամորթները նավով ուղևորվել են Աֆրիկա, առևանգել հազարավոր մարդկանց և նրանց շղթայակապ տարել Եվրոպա ու Ամերիկա:
Այս պատմության մեջ ճշմարտության հատիկներ կան: Բազում աֆրիկացիներ իրոք առևանգվել են: Հակառակ պատմության շատ գրքերում տարածված տեղեկատվության՝ այս ստրուկների մեծամասնությունը վաճառվել է եվրոպացիներին ստրուկների վաճառքով զբաղվող աֆրիկացիների կողմից: Նրանք հազարավոր տարիներ գործունեություն են ծավալել այդ մայրցամաքի վրա: Ժամանակին ստրկատիրությունը բնական երևույթ էր համարվում: 13-րդ դարում եգիպտացիները կովկասցի ստրուկներին բանացնում էին իրենց բանակներում: Ինչ վերաբերում է ստրուկների վաճառքի ատլանտյան բիզնեսին, աֆրիկացի ստրուկները սովորաբար տեղի՝ պարտության մատնված ցեղախմբերի անդամներն էին: Հենց որ ստրուկների վաճառքով զբաղվողները գիտակցեցին, որ եվրոպացիները գումար կվճարեն իրենց ստրուկների համար, նրանք սկսեցին բուռն թափով առևանգել մարդկանց՝ նրանց Նիգերիայում վաճառելու համար: Անշուշտ, սեփական մեղքը թաքցնելու համար նրանք սկսեցին ստեր հնարել, իսկ այդ ստերը ժամանակի ընթացքում ամրագրվեցին պատմության դասագրքերում:

Շատերն են հավատում, որ ադամանդներն ածխից են առաջանում: Թեպետ այս տեսակետն ամբողջովին սխալ է, այն անգամ որոշ դասագրքերում է հանդիպում: Ադամանդները հանդիպում են հրաբուխների արդյունքում առաջացած քարերով լի ուղղաձիգ հորաններում, մինչդեռ ածուխը հիմնականում հանդիպում է այլ տեսակի քարերի, օրինակ՝ կրաքարի ու թերթաքարի մեջ:
Ածուխը գրեթե երբեք հնարավոր չէ գտնել այն նույն տեսակի միջավայրում, որտեղ ադամանդը: Ածուխն առաջանում է մակերեսային վայրում, մինչդեռ ադամանդները՝ երկրի միջնապատյանում՝ հայտնի նաև մանտիա անվանմամբ: Հրաբխային ժայթքումների ժամանակ այն հայտնվում է երկրակեղևում: Ճիշտ է, որ ադամանդները կազմավորվում են ածխածնից` 1100 աստիճան տաքության պայմաններում, սակայն անհավանական է, որ ածխածինը առաջանար ածխից: Այո, հասարակ ածխի փոխակերպումը թանկարժեք ադամանդի շատ գեղեցիկ տեսարան կլիներ, սակայն, ավաղ, նման բան հնարավոր չէ: