Հոլիվուդյան 7 աստղ, ովքեր դեռ մանկուց միլիոնատեր են


13:44 , 10 մայիս, 2014

 1  Դակոտա Ֆենինգ


Չնայած իր երիտասարդ հասակին՝ Դակոտա Ֆենինգը հասցրել է այնպիսի աշխարհահռչակ աստղերի հետ խաղալ, ինչպիսիք են Ջուլիա Ռոբերտսը, Դենզել Վաշինգտոնը և Թոմ Քրուզը: Այդ դերերը նրան ոչ միայն մրցանակներ բերեցին, այլև բավականին կլորիկ գումար: Ահա թե ինչպես նա դարձավ Հոլիվուդի ամենահարուստ երեխաներից մեկը: Նրա կարողությունը կազմում է մոտավորապես 16 մլն. դոլար:

 2  Դենիել Ռեդկլիֆ

«Հարրի Փոթերի» թողարկումից ի վեր՝ Դենիել Ռեդկլիֆը համարվել է ամենահարուստ մանկահասակ աստղերից մեկը: «Հարրի Փոթերի» դերը նրան մեծ հռչակ ու ոչ պակաս մեծ կարողություն է բերել: Ներկայումս նրա ընդհանուր կարողությունը կազմում է 80 մլն. դոլար: 

 3  Շիրլի Թեմպլ

Շիրլի Թեմպլը Հոլիվուդի առաջին մանկահասակ աստղերից է: 6 տարեկանում նրա շաբաթական եկամուտը կազմում էր 22.000 դոլարին համարժեք գումար: 13 տարեկանում նրա կարողությունը կազմում էր 35 մլն. դոլարին համարժեք գումար:

 4  Բրուկ Շիլդս

Ժամանակին Բրուկ Շիլդսը համարվում էր Հոլիվուդի ամենահարուստ երեխաներից մեկը: Նա իր դերասանական խաղով փայլեց «Կապույտ ծովածոցը» կինոնկարում: Նրա մոդելային կարիերան սկսվել է այն ժամանակ, երբ նա դեռևս մի տարեկան էլ չկար: Նրա մանկության լուսանկարները հակասական էին, քանի որ նա դրանց մի մասում կիսամերկ էր պատկերված (խոսքը վերաբերում է «Կինը երեխայի մեջ» ֆոտոշարքի լուսանկարներին, որոնք շատերի կողմից որակվում էին որպես պոռնոգրաֆիկ լուսանկարներ): Բրուկը մանկուց ի վեր մասնակցել է տարբեր հեռուստանախագծերի, նկարահանվել կինոնկարներում և զբաղվել մոդելային գործունեությամբ: Նրա ընդհանուր կարողությունը մոտավորապես 20 մլն. դոլար է: 

 5  Անգուս Ջոնս

Անգուս Ջոնսը հայտնի դարձավ «Երկուսուկես մարդ» հեռուստասերիալից, որում նա խաղում էր Ջեք Հարփերի դերը: Հեռուստասերիալի ամեն մի էպիզոդի համար նա ստանում էր 350.000 դոլար: Ըստ Forbes-ի՝ նրա կարողությունը կազմում է 15 մլն. դոլար:

 6  Ջասթին Բիբեր

Ջասթին Բիբերին շատերը սիրում, շատերն էլ ատում են: Բոլորը գիտեն, որ նա մեծ կարողություն է կուտակել շատ փոքր տարիքում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նա 160 մլն. դոլարի կարողություն ունի:

 7  Սելենա Գոմես

Սելենա Գոմեսը 2 տարեկանից սկսել է նկարահանվել մի մանկական հաղորդաշարի մեջ: Դրանից հետո նա նկարահանվեց «Զաքի և Քոդիի կյանքը» ու «Հաննա Մոնտանա» հեռուստասերիալներում: Կարճ ժամանակ անց նա արդեն իր սեփական շոուն ուներ («Վեյվերլի Փլեյսի հրաշագործները»): Դրա յուրաքանչյուր էպիզոդի համար նրան վճարում էին 25.000 դոլար: Ներկայումս նրա կարողությունը հասնում է 16 մլն. դոլարի: