Օսկարի պիցցայի հայ առաքիչը շարունակում է Էլենից անկնկալներ ստանալ


12:41 , 8 մայիս, 2014

Էլեն Դեգեներեսը շարունակում է անակնկալներ մատուցել մարտին կայացած Օսկար մրցանակաբաշխության ժամանակ բեմում հայտված Big Mama`s & Papa`s պիցցերիայի հայազգի տնօրեն Էդգար Մարտիրոսյանին: 

Մարտիրոսյանը խոստովանել էր Էլենին, որ իր սիրելի դերասանուհին Ջուլիա Ռոբերթսն է:

Այս անգամ Էլենը Մարտիրոսյանին հրավիրել է իր հաղորդմանը՝ նրան խնդրելով պիցցա առաքել հաղորդման հյուրերի համար: Իսկ անակնկալը նրա ու իր սիրելի դերասանուհու հետ անակնկալ հանդիպումը կազմակերպելն էր:  Երբ Էդգարը մտավ տաղավար, Ջուլիան թաքնվել էր անկյունում, մինչ այդ ընթացքում Էլենը հիշեցնում էր, որ Էդգարը իրեն պատմել էր, որ իր սիրելի դերասանուհին Ջուլիա Ռոբերթսն է: Այդ պահին վերջինս դուրս է գալիս ու անակնկալի բերում Էդգարին, ով գրկում է դերասանուհուն ու համբուրում նրա ձեռքը:

Դիտեք տեսանյութը, որտեղ մինչև Էդգարին տաղավար հրավիրելը (1:39 վայրկյան), Էլենն ու Ջուլիա Ռոբերթսը վերհիշում են օսկարյան պահերը: