Եթե ես քեզ էշի տեղ եմ դրել,ապա շատ ճիշտ եմ արել


11:06 , 5 ապրիլ, 2014

Չեմ ուզում վիրավորել ինչ որ մեկին կամ անվայել խոսքեր ասել, ուղղակի մի խնդրանք` բոլոր քոմենթ գրող տղամարդկանց, եթե կարողանում եք ինչ որ մեկի հասցեին վատ խոսքեր ձեզ թույլ տալ, կամ ոչ կոռեկտ արտահայտություններ,ապա խնդրում եմ,տղամարդ գտնվեք եվ մեկ անգամ այդ ամենը փորձեք անել այդ մարդու դիմացը: Նյութ գրողին ուղղակի ուզում եմ ասել որ դու էնքան անգրագետ ես ու տհաս,որ եթե ես քեզ էշի տեղ եմ դրել,ապա շատ ճիշտ եմ արել: Եթե դու ուղղակի մինիմալ տեղեկություն ունենաս հեռուստատեսության մասին,նման հիմարություն չես գրի ուղղակի: Ես քեզ առաջարկում եմ դու ընդհանրապես ոչ մի բան չնայես հեռուստատեսությամբ, որովհետև քո լոգիկայով, բոլորը քեզ էշի տեղ են դնելու, Ֆուտբոլ մի նայի,մեկ մեկ սարքած ա լինում, լավ ֆիլմեր մի նայի, որ կրակում են ինչ որ մեկը մահանում ա, էտ սարքած ա, որ նավ ա խորտակվում, իրականում չի խորտակվում խաղալիք ա, շոուներ մի նայի սարքած են, լուրեր մի նայի սարքած են,մուլտֆիլմեր չնայես հանկարծ, դա ամբողջովին ա սարքած, մի խոսքով ոչինչ մի նայի: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց,ովքեր ինձ հետ են եվ ինձ սիրում են,եվ առանձնակի շնորհակալություն հայտնել այն մարդկանց,ով ինձանից զզվումա և չի սիրում, առանց ձեզ իմ կյանքը կլիներ միապաղաղ:

Գրառումը, որին անդրադարձել է Արմեն Պոտրոսյանը կարող եք կարդալ` այստեղ