Հիպերռեալիստական 25 կտավ Տիգրան Ցիտողձյանից


12:00 , 3 ապրիլ, 2014

Շարունակելով անդրադառնալ ժամանակակից նկարիչներին, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս կանդրադառնանք մեր հայրենակիցներից մեկին՝ հայ գեղանկարիչ Տիգրան Ցիտողձյանին: Ցիտողձյանը ծնվել է 1976թ.-ին՝ Երևանում: Նկարել սկսել է դեռ 5 տարեկանից: 1993-1999թթ. սովորել է Երևանի արվեստի ակադեմիայում, ինչպես նաև աշխատել է Մնջախաղի թատրոնում: 1999թ.-ից ուսումը շարունակում է Շվեյցարիայում: 2002թ.-ին, ավարտելով Շվեյցարիայի Վալիսի արվեստի դպրոցը, նա շարունակում է ուսումն ու արդեն 2005թ.-ին ձեռք բերում մագիստրոսի կոչում: 

Ցիտողձյանը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ունեցել բազմաթիվ ցուցահանդեսներ՝ աշխարհի տարբեր երկրներում: Այժմ ապրում ու ստեղծագործում է Նյու Յորքում՝ ԱՄՆ-ում: Նկարիչը հիմնականում ստեղծագործում է յուղաներկով` կտավի վրա: Նրա աշխատանքները բարձր են գնահատվում ու տեղ գտնում անձնական հավաքածուներում, թանգարաններում ու պատկերասրահներում:

© Tigran Tsitoghdzyan

6 Tigran Tsitoghdzyan




Այլ աշխատանքներ:


Նկարչին կարող եք հետևել նաև իր ֆեյսբուքյան էջում: