Միշտ չէ, որ պետք է վստահել աչքերին. հիպերռեալիստական 25 կտավ Ջոշուա Սուդայից


14:41 , 17 մարտ, 2014

Ժամանակակից գեղանկարիչներից այսօր կանդրադառնանք Ջոշուա Սուդանին, ով ստեղծագործում է յուրահատուկ ոճով` հիպերռեալիզմին երբեմն միախառնելով սյուրռեալիզմ, ինչպես նաև լուսանկարչության էֆեկտներ: Սուդան ծնվել է 1978թ.-ին, նկարել սկսել է դեռևս փոքր հասակից: Նկարիչն այժմ ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Նանտիկոկ բնակավայրում:

Սուդան բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր պատկերասրահներում: Նրա արվեստը բարձր է գնահատվում ու անտարբեր չի թողնում ոչ մի արվեստասերի` միաձուլելով գեղարվեստականն ու ուլտրաֆոտոռեալիստական պատկերները:
Չնայած այսօր հիպերռեալիզմի ոճում ստեղծագործում են շատ գեղանկարիչներ, սակայն Սուդան կարողացել է յուրահատուկ կրեատիվ մոտեցմամբ տարբերվել այս ոճում ստեղծագործող մյուս նկարիչներից:

©Joshua Suda

preacher

 

sl

Նախորդ անգամ անդրադարձել էինք մեր հայրենակից Վահրամ Դավթյանի սյուրռեալիստական աշխատանքներին, որոնք կարող եք դիտել այստեղ: