20:16 , 15 մարտ, 2014Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5 Քուրու
Կանիբալներն իրենց ենթարկում են ոչ միայն դատարանի առջև կանգնելու, այլև մահացու հիվանդությամբ վարակվելու վտանգին: Քուրուն անբուժելի դեգեներատիվ հիվանդություն է, որն առաջանում է մարդու միս ուտելու հետևանքով: Քուրու հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է Պապուա Նոր Գվինեայում` 50-ականներին: Այս հիվանդությունը Պապուա Նոր Գվինեայում տարածվեց ֆորե ցեղի անդամների կանիբալիստական հակումների պատճառով: Ֆորե ցեղի անդամները մի ծիսակարգ ունեին, որի ժամանակ ուտում էին ցեղի հանգուցյալների դիակները: Նրանք ուտում էին նաև նրանց ուղեղները, որոնցում էլ գտնվում են վարակիչ պրոտեինները` պրիոնները: Քուրուի նախանշաններից են դողէրոցքը, հիստերիկ ծիծաղը, կակազելով խոսելը և անշարժունակությունը:
Կանիբալիզմի տարատեսակները կարելի է դասակարգել երկու խմբի՝ էնդոկանիբալիզմ և էքսոկանիբալիզմ: Էնդոկանիբալիզմով զբաղվողները որպես հարգանքի նշան ուտում են իրենց ցեղի կամ ընտանիքի հանգուցյալ անդամի միսը: Օրինակ` ֆորե ցեղի անդամները հավատում էին, որ եթե ուտեն իրենց ցեղակցի միսը և ուղեղը` դա թույլ կտար հանգուցյալի հոգուն մոտ մնալ իր ընտանիքին: Էքսոկանիբալիզմով զբաղվողները ուտում էին այլ մարդկանց միսը՝ նրանց կենսական էներգիան խլելու համար: Թեպետ 20-րդ դարում քրիստոնյա միսիոներների և կառավարությունների ջանքերի շնորհիվ էքսոկանիբալիզմի տեսակների մեծամասնությունը արմատախիլ եղավ, մինչ այժմ էլ աշխարհի տարբեր մասերում գրանցվում են էքսոկանիբալիզմի սակավաթիվ դեպքեր: Այս մասին են վկայում այն սիրիացի ապստամբ հրամանատարի մասին հիշատակումները, ով կերել է հակառակորդի օրգանները: Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մարտիկները հավատում են, որ հակառակորդի միսը մոգական ազդեցություն ունի, և կարծում են, որ դրա ճաշակումն իրենց անպարտելի է դարձնում:
3 Բուժական կանիբալիզմը Եվրոպայում
Եվրոպացիները շտապեցին բարբարոսության մեջ մեղադրել այն ցեղերին, որոնց անդամները կանիբալիզմով էին զբաղվում, սակայն դեռևս միջնադարում նրանք իրենք էլ էին մարդկային միս ուտում: Նրանք կանիբալիզմով բացառապես բժշկական նպատակներով էին զբաղվում: Եվրոպացիները մարդու մարմնի մասերով կանոնավորապես բուժում էին իրենց գլխացավերն ու հոդացավերը: Այնպիսի տեսակետ կար, որ մարդու միսը նպաստում էր վերքերի ապաքինմանը, բուժում հոդաբորբը և ռևմատիզմը, իսկ արյունն օգնում էր թեթևացնել էպիլեպսիան և ջղաձգությունը: Էպիլեպսիայով հիվանդները հաճախ վճարում էին դահիճներին, որպեսզի վերջիններս նրանց տրամադրեին մահապատժի ենթարկվածների արյունը: Եվրոպայում շշուկներ էին պտտվում այն մասին, որ եգիպտական մումիա ուտելը բուժարար ազդեցություն է գործում մի շարք հիվանդությունների դեպքում: Բնական է, որ մումիաները սահմանափակ քանակությամբ էին հասանելի, ուստի եվրոպացիները շուտով սկսեցին ուտել վերջերս մահացած մարդկանց միսը: Նրանք չորացնում էին մահացածների միսը և այն ապխտում աղով կամ բույսերով:
Մարտի դաշտում սպանված ուժեղ երիտասարդների դիակները հավաքում էին և ուտում, սակայն կախաղան հանված երիտասարդ տղամարդկանց և կույս աղջիկների դիակներն ավելի օգտակար էին համարվում: Արյունը, մասնավորապես կույս աղջիկների մենստրուացիոն արյունը, հաճախ օգտագործվում էր դեղամիջոցների ստեղծման համար:
Կանիբալիզմը ոչ միայն սովից փրկվելու միջոց է կամ ծիսակարգ, այլև հոգեկան հիվանդության դրսևորում: Որոշ բժիշկներ ասում են, որ կանիբալները հոգեախտավոր են: Սա նշանակում է, որ նրանք գիտակցում են, թե ինչ են անում, սակայն զուրկ են էմպատիայից, ինչը թույլ կտար նրանց գիտակցել, որ իրենց գործողությունները հրեշավոր են:
Կալիֆորնիացի բժիշկ Կարեն Հայլենը նշել է, որ կանիբալիզմը կարող է մոլության հետևանքով առաջ գալ: Հոգեկան հիվանդը սկզբում միայն երևակայում է, որ զբաղվում է կանիբալիզմով: Երբ ի վերջո նա իրականում զբաղվում է կանիբալիզմով, նրա ուղեղում արտազատվում է դոպամին, և նա այնքան մեծ հաճույք է ստանում՝ ասես կոկաին օգտագործած լինի: Հետագայում կանիբալի մոտ կախվածություն է առաջանում, և նա փորձում է մարդու միս ուտելով կրկին ապրել այն հաճույքը, որ զգացել է առաջին անգամ մարդու միս ուտելիս: Ըստ Հայլենի՝ ոչ մի դեղամիջոց կամ բժիշկ ի զորու չէ բուժել կանիբալիզմով հիվանդ մարդուն, քանի որ դեռևս հայտնի չէ այնպիսի մեխանիզմ, որի միջոցով կարելի է մարդու մեջ արհեստականորեն էմպատիա պատվաստել:

1944 թ.-ին 22-ամյա Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը՝ ԱՄՆ-ի ապագա նախագահը, քիչ էր մնում կանիբալների զոհը դառնար: Նա ութ օդաչուների հետ հայտնվել էր Իոդզիմա կղզում: Նրա բախտը բերեց, քանի որ նա իր ինքնաթիռը ափից ավելի հեռու էր կանգնեցրել, քան մյուս օդաչուները: Ջեյմս Բրեդլին, ով Ճապոնիայի և Գուամի միջև եղած պատերազմի ընթացքում գրանցված պատերազմական հանցագործությունների դատավարությունների զեկույցի հեղինակն էր, սարսափելի բաներ է պատմել գերի ընկած օդաչուների մասին: Ըստ նրա ունեցած տեղեկատվության՝ գերի ընկած օդաչուներին տանջել են, ծեծել, սվինահարել և գլխատել: Այն ճապոնացի վետերանները, ովքեր այս հանցագործությունների ականատեսն էին, ասել են, որ գերի ընկած 8 մարդուց 4-ը կանիբալիզմի զոհ էր դարձել: Ճապոնացի բոլոր զինծառայողները, ովքեր մեղադրվեցին կանիբալիզմի մեջ, դատապարտվեցին մահապատժի: