15:02 , 14 մարտ, 2014Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5 Ինչու ձախողվեց Դարդանելյան օպերացիան

Առաջին համաշխարհային պատերազմի այս սարսափելի օպերացիայում Դաշնակից ուժերը փորձում էին գրավել Դարդանելյան թերակղզու նեղուցը Ռուսաստանի հետ երթուղի բացելու համար, սակայն ամեն ինչ նրանց նախատեսածի պես չընթացավ: Նրանք մասնակցեցին մի ութամսյա ճակատամարտի, որի ընթացքում հարյուր-հազարավոր զոհեր գրանցվեցին Դաշնակից ուժերի և օսմանցիների բանակում:
Դաշնակից ուժերի կրած հսկայական կորուստների պատճառներից մեկն այն էր, որ նրանք իրենց ժամացույցները չէին համապատասխանեցրել իրար: Մի օպերացիայի ընթացքում Դաշնակից ուժերի ռազմածովային զորքերը յոթ րոպե շուտ ավարտեցին ռմբակոծությունը՝ թրքերին բավականին ժամանակ տալով իրենց խրամատներում վերախմբավորվելու համար: Արդյունքում 600 ավստրալիացիների մոտ կեսը մահացավ կամ վիրավորվեց թուրքերի կրակոցներից և ռումբերից: Ի վերջո, դաշնակիցները ստիպված էին նահանջել, իսկ օսմանցիները հաղթանակ տարան:

Ֆրանսիական հեղափոխությունը բոլորովին այլ ընթացք կստանար, եթե Լուիս XVI-ը և Մարիա Անտուանետան կարողանային փախչել: Նրանք փորձեցին, սակայն այդ փորձը տապալվեց թագուհու կոպիտ սխալների պատճառով: Ի սկզբանե թագավորը ծրագրում էր գաղտնի կերպով միայնակ հեռանալ Փարիզից և իր դաշնակիցներին մոբիլիզացնել հակահեղափոխության համար: Վերջին րոպեին Մարիա Անտուանետան պնդեց, որ իրենք ճանապարհորդեն իրենց երեխաների հետ: Փոքր ու արագընթաց փոխադրամիջոց ընտրելու փոխարեն Մարիա Անտուանետան և նրա ընտանիքը ճանապարհ ընկան մեծ ու դանդաղընթաց կառքով, որը հագեցած էր ամեն տեսակի ճոխ հարմարավետություններով: Դա և մի քանի այլ ձախորդություններն ի վերջո հանգեցրին ընտանիքի կործանմանը:
Բացի այն, որ կառքը բավականին արագ չէր շարժվում և ուշացնում էր Մարիա Անտուանետայի ժամանումը իրենց ծրագրած նպատակակետում, կառքի շքեղությունը կասկածի տեղիք տվեց շատերին, այդ թվում՝ փոստի կառավարիչ Ժան-Բապտիստ Դրուեին: Ըստ որոշ աղբյուրների՝ Դրուեն ճանաչել է թագավորին մի մետաղադրամից կամ թղթադրամից: Այլ աղբյուրներում էլ նշված է, որ Դրուեն այն բանից հետո է գլխի ընկել, որ կառքում նստած տղամարդը թագավորն է, երբ տեսել է, թե ինչպես է մեկը ի նշան ողջույնի խոնարհվում կառքի առաջ: Դրուեն շտապեց հարևան գյուղ և թագավորի գաղտնի ժամանման մասին տեղեկացրեց այդ գյուղի բնակիչներին: Այդ գյուղի հեղափոխական բնակիչները կանգնեցրին թագավորական ընտանիքի կառքը: Հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ բացահայտվեց:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաառանցքային պահերից մեկին Էրվին Ռոմելը թերացավ իր պարտականությունների մեջ: Անապատի Աղվեսը, նույն ինքը՝ Էրվին Ռոմելը, ում Հիտլերը ուղարկել էր՝ Ֆրանսիայի ափին պաշտպանական գործողություններ իրականացնելու, հունվարի 6-ին գնացել էր Գերմանիա՝ իր կնոջ տարեդարձը նշելու համար:
Հաշվի առնելով թշնամու՝ մի քանի շաբաթվա անգործությունն ու վատ եղանակը՝ Ռոմելը կարծում էր, որ թեպետ թշնամու գրոհը անխուսափելի է, այն այնքան էլ մոտ չէ: Այսպիսով՝ հունիսի 5-ին նա վերադարձավ իր կնոջ և որդու մոտ: Արդյունքում, երբ վրա հասավ Դ-օրը, Գերմանիայի պաշտպանական գծում կատարյալ քաոս էր տիրում. զորքերը մնացել էին առանց իրենց լավագույն ստրատեգներից մեկի:
Ռոմելն ինքն էլ խոստովանեց իր սխալը և նվաճման մասին լսելուն պես ասաց, որ կնոջ մոտ ուղևորվելը շատ հիմար քայլ էր իր կողմից: Թեպետ Ռոմելն անմիջապես վերադարձավ, մինչև նրա ժամանումը գերմանական կողմին արդեն իսկ զգալի վնաս էր հասցվել: Մի խոսքով, գերմանացիները հաղթանակի շատ ավելի մեծ շանսեր կունենային, եթե Ռոմելը բավարարվեր իր կնոջը շնորհավորական հեռագիր ուղարկելով:
Ավստրիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր խթաններից էր: Այն առաջացավ շատ հիմար սխալի պատճառով:
Այդ ճակատագրական օրը միանգամից տեղի ունեցավ սպանության երկու փորձ: Առաջին փորձը ձախողվեց, քանի որ Ֆրանց Ֆերդնիանդի վարորդին հաջողվեց շեղել այն ռումբի ուղղությունը, որը մարդասպանները նետել էին իրենց մեքենայի ուղղությամբ: Այդ ռումբի պայթյունի հետևանքով վնասվեցին մի քանի պատահական անցորդ և Ֆերդինանդի շքախմբի մի քանի անդամ: Ֆերդինանդին և իր կնոջը հաջողվեց անվնաս մնալ: Անվտանգ վայր հեռանալուց հետո Ֆրանց Ֆերդինանդը պնդեց, որ ինքը պետք է այցելի ռմբակոծության զոհերին:
Հիվանդանոցի ճանապարհին վարորդը սխալ կողմ շրջվեց՝ նրանց տանելով մարդասպաններից մեկի մոտ: Սերբ ահաբեկիչ Գավրիլո Պրինցիպը հանգստանում էր մի սրճարանում, երբ նա տեսավ այն մեքենան, որում գտնվում էին դուքսն ու դքսուհին: Մի քանի քայլի հեռավորությունից Պրինցիպը երկու կրակոց արձակեց: Գնդակները դիպան նշանակետին: Ֆրանց Ֆերդնիանդը և նրա կինը մահացան: Դրանից կարճ ժամանակ անց սկիզբ առավ այն դժոխքը, որի անունն է առաջին համաշխարհային պատերազմ:
1 Ժամանակային գոտիների տարբերության անտեսումը ձախողման դատապարտեց Խոզերի ծոցի նվաճումը
Խոզերի ծոցի աղետաբեր օպերացիայի ընթացքում Ֆիդել Կաստրոյի զորքերը ճնշեցին Կուբայի այլախոհների ձեռնարկած նվաճման անհաջող փորձը: Պատերազմի ընթացքում ամերիկացիների՝ օդային պաշտպանություն ապահովելու խոստումն այդպես էլ չիրականացավ: Սա մեծապես պայմանավորված էր համապատասխան մարմինների անփութությամբ: Ռազմական և Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները հաշվի չառան Կուբայում և Նիկարագուայում գտնվող իրենց բազայի ժամանակային գոտիների տարբերության գործոնը (մեկ ժամվա տարբերություն կար):
Ռմբակոծիչները մի ժամ շուտ ժամանեցին: Բացի այդ, ռմբակոծիչների անձնակազմը չզգուշացրին էսկորտային (ուղեկցորդ) կործանիչների անձնակազմին, որ նրանք պետք է համապատասխան ժամին տեղում լինեին: Երբ պարզ դարձավ, որ նվաճումը դատապարտված էր ձախողման, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին դադարեցրեց ամերիկյան ռազմական գործողությունների կառավարումը: Արդյունքում ամերիկացի 4 օդաչու մահացավ: Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ստիպված էր ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: Դրանից հետո նա փորձ ձեռք բերեց, որը նրան շատ պետք եկավ Կարիբյան ճգնաժամի ժամանակ: