10 աստղ, ովքեր նախկինում անօթևան են եղել (մաս 2)


12:20 , 11 մարտ, 2014

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 5  Սիլվեստր Ստալոնե. կարողությունը՝ 275 մլն. դոլար

256794-sylvester-stalloneՍտալոնեն սիրված ու ճանաչված դերասան է, ով արդեն մի քանի տասնամյակ է չի հեռանում հեռուստաէկրանից: Այնուամենայնիվ, իր աշխատանքային գործունեության սկզբում նա մեծ դժվարությունների է բախվել: Նրան վտարեցին իր բնակարանից, ինչից հետո նա ստիպված էր ավտոկայանում գիշերել: Ստալոնեն հուսահատության գիրկն ընկավ: Այլընտրանք չունենալով՝ նա նկարահանվեց էրոտիկ տեսարաններով կինոնկարում` որոշակի գումար վաստակելու համար: Այս կինոնկարից ստացած վարձատրությունը թույլ տվեց Ստալոնեին կարգավորել իր կյանքը և կրկին ոտքի կանգնել: Նա գրեց «Ռոքին» և գլխավոր դեր ստանձնեց այս կինոնկարում: Հետագայում այն դարձավ 20-րդ դարի ամենահայտնի կինոնկարներից մեկը: 

 4  Շանիա Թվեյն. կարողությունը՝  350 մլն. դոլար

SHANIA-TWAIN-at-the-2013-Billboard-Music-Awards-in-Las-Vegas-5

Շանիա Թվեյնը երաժշտական աշխարհի ամենահաջողակ ու ամենաշքեղ կանանցից է, սակայն փառքին տանող ուղին բավականին դժվարին էր նրա համար: Թվեյնը ծնվել է ծայրաստիճան աղքատ ընտանիքում: Նրանք հաճախ ստիպված էին պայքարել քաղցի ու ցրտի դեմ: Ի վերջո Շանիան և իր մայրը տեղափոխվեցին անօթևանների համար նախատեսված բնակատեղի: Թվեյնը սկսեց երգել բարերում և խղճուկ վարձատրություն ստանալ իր աշխատանքի դիմաց: Այո, դժվար է հավատալ, որ երաժշտական աշխարհի ամենահայտնի աստղերից մեկը հենց այս էժանագին բարերում է իր աշխատանքային գործունեությունը սկսել: 

 3  Թայլեր Փերի. կարողությունը՝ 400 մլն. դոլար

perry

44-ամյա Թայլեր Փերին տքնաջան աշխատանք է տարել ներկայիս հաջողությանը հասնելու համար: Նա ակտիվ գործունեություն է ծավալել կինոարդյունաբերության ասպարեզում: Մոտավորապես 2 տասնամյակ է, ինչ Փերին աշխատում է որպես ռեժիսոր, դերասան, կինոսցենարիստ, հաղորդավար և դրամատուրգ: Նրա ստեղծագործական աշխատանքն այնքան տպավորիչ է, որ հավանության է արժանացել անգամ Օփրա Ուինֆրիի կողմից: Այնուամենայնիվ, Փերիի կյանքի վաղ շրջանում մի շարք ողբերգական դեպքեր տեղի ունեցան: Մանուկ հասակում Փերին ֆիզիկական ճնշումների և սեռական ոտնձգությունների էր ենթարկվում իր ազգականների և հարևանների կողմից: Ի վերջո, Փերին տնից հեռացավ և փորձեց գումար վաստակել դրամատուրգի աշխատանքով: Բազում տարիներ պահանջվեցին, որպեսզի նրա աշխատանքը նկատվի և գնահատվի, իսկ մինչ այդ Փերին բնակվում էր մեքենայում:       

 2  Դևիդ Լեթերման. կարողությունը՝ 400 մլն. դոլար

o-DAVID-LETTERMAN-INTERVIEW-facebook

Դևիդ Լեթերմանը սկսել է զրոյից և հասել է մեծ բարձունքների: Նա մեծացել է Ինդիանայում: Քոլեջն ավարտելուց հետո նա հեռուստահաղորդավարի աշխատանք է ստացել: Լեթերմանը կատակերգակ դառնալու երազանք ուներ, ուստի 1973 թ.-ին նա իր փիքափով Ինդիանայից Լոս Անջելես ուղևորվեց: Լոս Անջելեսում ոչ ոք չէր ճանաչում Լեթերմանին, և նա ստիպված էր բնակվել փիքափում, մինչև որ բախտը ժպտաց նրան: Ժամանակի ընթացքում նա կարողացավ հաջողության հասնել: Ներկայումս Լեթերմանը իր հեղինակային հեռուստաշոուն ունի: Նա այնքան ճանաչված ու սիրված է, որ նրան վստահվեց Օսկարի 67-րդ մրցանակաբաշխությունը վարելու պարտականությունը:   

 1  Ուիլյամ Շեթներ. կարողությունը՝ 650 մլն. դոլար

William Shatner

Այս ցուցակը գլխավորում է 20-րդ դարի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Ուիլյամ Շեթները: Նա մասնավորապես մեծ ճանաչում ստացավ «Աստղային ճանապարհ» շոուից հետո: Այս շոուի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին: Այդ ժամանակահատվածը համընկավ Շեթների ամուսնալուծության հետ: Այս ամենի հետևանքով Շեթներն այնքան լուրջ ֆինանսական խնդիրների բախվեց, որ որոշ ժամանակ անց սնանկացավ: Շեթները ստիպված էր փիքափում բնակվել: Այս ժամանակաշրջանում  նա խաղում էր ամեն մի պատահած դեր, որպեսզի աշխատած գումարով որոշ չափով հոգար իր երեխաների կարիքները: Շեթները պատմել է, որ այս փորձառությունը վախի զգացողություն է ծնել իր մեջ: Հենց դա էլ ստիպել է նրան ավելի մեծ նպատակասլացությամբ աշխատել հաջողության հասնելու համար: Շեթների նախանձելի նպատակասլացությունը օգնեց նրան մեծ հարստություն կուտակել և ճանաչված ու սիրված աստղ դառնալ: