Մարդկային զգացմունքներից ոգեշնչված հիպերռեալիստական 30 ցնցող կտավ


11:30 , 10 մարտ, 2014

Ժամանակակից նկարչության արվեստը խիստ բազմաժանր ու յուրահատուկ է: Շարունակելով անդրադառնալ նկարչական ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին՝ այս անգամ ձեր դատին ենք հանձնում տաղանդավոր գեղանկարիչ հիպերռեալիստ Յիգալ Օզերիին:
Օզերին ծնվել է 1958թ.-ին՝ Իսրայելում: Այժմ ապրում ու ստեղծագործում է Նյու Յորքում:
Նկարչի աշխատանքները բարձր են գնահատվում ու ցուցադրվում են աշխարհի տարբեր պատկերասրահներում ու իրենց տեղը գտնում անձնական հավաքածուներում:

Նրա աշխատանքներին նայելիս թվում է, թե ինչ-որ լուսանկարչի Ինստագրամի էջն ես ուսումնասիրում: Այնինչ, լուսանկարներ հիշեցնող այս պատկերներն իրականում հիպերռեալիստական գեղանկարներ են:

«Ժամանակակից նկարիչները» շարքից բազմիցս անդրադարձել ենք հիպերռեալիստական ոճում ստեղծագործող արվեստագետներին, սակայն Օզերին այս ոճը մի նոր մակարդակի վրա է բարձրացնում:
Նրա գեղեցիկ, հստակ դետալների բարդությամբ խորը կտավների համար  հաճախ օգտագործվում է ֆոտոռեալիզմ տերմինը:
Օզերիի աշխատանքները գտնվում են ինչ-որ տեղ իրականության ու երևակայության միջև:
Նկարիչը նշում է, որ իրեն ոգեշնչում է բնորդ մոդելների պահվածքը, նրանց հայացքն ու զգացմունքները, և թե ինչպես են շփվում ու ինչպես են իրենց պահում այն միջավայրում, որում նրանց պատկերում է նկարիչը:

© Yigal Ozeri


Картины, гиперреализм, художник-гиперреалист Игаль ОзериКартины, гиперреализм, художник-гиперреалист Игаль ОзериКартины, гиперреализм, художник-гиперреалист Игаль ОзериКартины, гиперреализм, художник-гиперреалист Игаль Озери

 

Картины, гиперреализм, художник-гиперреалист Игаль Озери Yigal-Ozeri7

 

Yigal-Ozeri18Yigal-Ozeri19Yigal-Ozeri20Yigal-Ozeri21

 

Yigal-Ozeri4 Yigal-Ozeri5

 

Yigal-Ozeri8Yigal-Ozeri12Yigal-Ozeri13Yigal-Ozeri14blueyosix

 


Yigal-Ozeri1

Նախորդ անգամ անդրադարձել էինք մեքսիկացի գեղանկարիչ Օկտավիո Օկամպոյին, ում աշխատանքները տեսողական խաբկանք են ստեղծում, ու իրենց մեջ բազմակի պատկերներ պարունակում, որոնք դժվար է միանգամից նկատել: