Վառ, տաք ու կենդանի գույներ՝ Պան Տու Տրենգի 28 կտավներում


16:45 , 3 մարտ, 2014

Ժամանակակից նկարիչներից այսօր կանդրադառնանք վիետնամացի տաղանդավոր գեղանկարչուհի Պան Տու Տրենգին: Տրենգը ծնվել է 1981թ.-ին՝ Հանոյում: 2004թ.-ին ավարտել է Հանոյի թատրոնի և կինոյի համալսարանը: Նկարչուհին Վիետնամի երիտասարդ նկարիչների միության անդամ է: 1999թ.-ից ի վեր նա մասնակցել է բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցահանդեսների:

Նկարչուհին հիմնականում բնապատկերներ է նկարում: Սա, թերևս, շատ գեղանկարիչների համար սիրված թեմա է, սակայն նկարչուհին ունի իրեն հատուկ յուրաօրինակ ոճ: Նա առանձնանում է իր հետաքրքիր մինիմալիստական ձեռագրով, որը նրբորեն ընդգծված է վառ ու կենդանի գույներով:
Նկարչուհին սիրում է իր ստեղծագործություններում անդրադառնալ գյուղական գեղեցիկ ու կենդանի կյանքին: Իր գեղանկարներում նա ոչ թե նկարագրում է այն ինչ տեսել է, այլ այն, թե ինչ է զգացել` ապրելով կամ այցելելով այս վայրեր:
Գեղանկարչուհին ունի ստեղծագործելու հետաքրքիր տեխնիկա: Նա ավելի քիչ է օգտագործում վրձին ու փոխարենը ստեղծագործում է ներկապնակի դանակով ու մերկ մատներով:

© Phan Thu Trang 

Vivid Paintings By Phan Thu TrangVivid Paintings By Phan Thu TrangPhan Thu Trang


Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք Ջոուել Ռեային ով յուրահատուկ ձևով կարողացել էր միաձուլել հիպերռեալիզմի ու սյուրռեալիզմի ոճերը: