17:49 , 21 փետրվար, 2014Ժամանակակից գեղանկարիչներից այսօր կանդրադառնանք բրազիլացի արվեստագետ Ֆաբիո Միլլանիին: Միլլանին ծնվել է 1981թ.-ի հունիսի 27-ին՝ Սան Պաուլոյում, սակայն իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ռիո Գրանդե Դե Սոլում: Միլլանին արվեստի իր կարիերան սկսել է 1997թ.-ին: Նկարիչը շարունակում է կատարելագործել նկարելու իր տեխնիկան ու 2003թ.-ին սկսում ուսումնասիրել ու զբաղվել ժամանակակից գեղանկարչությամբ: Գեղանկարիչը հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցույթների ու հաղթել գլխավոր մրցանակները:
Միլլանին ունի ինչպես հիպերռեալիստական, այնպես էլ ֆիգուրատիվ, աբստրակտ գեղանկարչության, քաղաքային ու բնության տեսարաններով աշխատանքներ: Նկարիչը ստեղծագործում է ինչպես յուղաներկով, այնպես էլ մատիտով: Նրա աշխատանքնրեը կարող եք դիտել ստորև:






























Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք Փիթեր Ուեյջմենսի նուրբ ու յուրահատուկ ծաղկային գեղանկարներին, որոնք էապես տարբերվում են Միլլանիի աշխատանքներից: