Ռուսական Սալվադոր Դալին. 50 սյուրռեալիստական կտավ Վլադիմիր Կուշից


17:11 , 1 փետրվար, 2014

Շարունակելով անդրադառնալ ժամանակակից գեղանկարիչներին՝ այս անգամ կներկայացնենք ռուս տաղանդավոր արվեստագետ Վլադիմիր Կուշին: Նախորդ անգամ ներկայացված գեղանկարչի՝ Ժակ Բոդենի հիպերռեալիստական աշխատանքներից էականորեն տարբերվում են Կուշի աշխատանքները, որոնք ստեղծված են սյուրռեալիստական ոճով:
Կուշը ծնվել է Մոսկվայի մոտակայքում գտնվող Սոկոլնիկի բնակավայրում: 7 տարեկանից սկսել է հաճախել արվեստի դպրոց, որտեղ էլ ծանոթացել է Վերածննդի դարաշրջանի հայտնի նկարիչների, իմպրեսիոնիստների ու ժամանակակից արվեստագետների աշխատանքներին: Վլադիմիրը Մոսկվայի արվեստի ինստիտուտ ընդունվել է 17 տարեկանում, սակայն մեկ տարի անց անցնում է զինվորական ծառայության, որտեղ 6 ամիս ծառայությունից հետո նրան հատուկ առաջադրանք է տրվում՝ զբաղվելու քարոզչական պաստառների նկարչությամբ:

Ծառայությունն ու արվեստի դպրոցն ավարտելուց հետո նկարիչը սկսում է իր աշխատանքները վաճառել մոսկովյան փողոցներում, որպեսզի կարողանա պահել ընտանիքը: 1987թ.-ից նա սկսում է մասնակցել ցուցահանդեսների: 1990թ.-ին Գերմանիայում տեղի ունեցած ցուցահանդեսի ավարտին նրա գրեթե բոլոր աշխատանքները վաճառվել էին: Այստեղ ունեցած իր հաջողությյուններից հետո նա մեկնում է ԱՄՆ, որտեղ իր 20 նկարների ցուցադրությունից հետո հաջողությունը շարունակում է հետևել նրան:
Կուշի արվեստը բարձր է գնահատվում և ցուցադրության հանվում աշխարհի տարբեր պատկերասրահներում:

Նա ոչ միայն յուղաներկով կտավներ է նկարում, այլև ստեղծում է մետաղյա սյուրռեալիստական զարդեր ու քանդակներ:  

Վլադիմիր Կուշի աշխատանքները դիտեք ստորև:

© Vladimir Kush 

Vladimir Kush - Red Purse

 





Vladimir Kush - Breach


Vladimir Kush - Invitation to Lunch
Vladimir Kush Vladimir Kush - Purple Horse at Chartres
Vladimir Kush Vladimir Kush