16:06 , 25 հունվար, 2014Աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ տաղանդավոր գեղանկարիչներ կան, ում աշխատանքներն արժանի են մեր ուշադրությանը:
Այսօր ժամանակակից նկարիչների շարքից կանդրադառնանք մեր հայրենակից Մովսես Պողոսյանին, ով ծնվել է Վանաձորում: 1990թ.-ին ավարտել է Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան արվեստի դպրոցը, իսկ 1995թ.-ին ավարտել Երևանի մանկավարժական համալսարանի արվեստի բաժինը:
Այժմ նկարիչն ապրում ու ստեղծագործում է իր հայրենի քաղաքում: 1999թ.-ից ի վեր Պողոսյանը դասավանդում է քանդակագործություն, գեղանկարչություն ու արվեստ՝ Վանաձորի պետական համալսարանի արվեստի ֆակուլտետում: Մովսես Պողոսյանը բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային տարբեր պատկերասրահներում: Պողոսյանի ձեռագիրն ու ոճը բավականին տարբերվում է նախորդ անգամ ներկայացված նկարչի` Սթիվ Հենքսի կտավներից, որոնք ինքը` Հենքսը, որակում է որպես էմոցիոնալ ռեալիզմ: Մովսես Պողոսյանի հրաշալի ճաշակն ու գույների նուրբ ընտրությունը տարբերակում են նրա աշխատանքները, և ուղղակի հնարավոր չէ չզանազանել նրա ձեռագիրը այլ նկարիչների աշխատանքներից:

























![]() |
![]() |


![]() |