Բոլոր ժամանակների 10 ամենահարուստ հանցագործները (մաս 2)


14:24 , 24 հունվար, 2014

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 5  Ալ Կապոնե (տարեկան մոտ 1.3 միլիարդ դոլար)

5. Al Capone (nearly $1.3 billion per year in income, allowing for inflation)

Ամերիկացի տխրահռչակ հանցագործ Ալ Կապոնեն հանցագործ աշխարհի Բիլլ Գեյթսն էր: 1920-ականներին նա ղեկավարում էր մի հանցավոր կայսրություն, որտեղ միլինոնավոր դոլարներ էին շրջանառվում: Միլիոնները ստացվում էին թղթախաղի, մարմնավաճառության և ալկոհոլի բիզնեսի միջոցով: 1920-ական և 1930-ական թթ. Կապոնեն ապօրինի ալկոհոլի գետեր էր մատակարարում Ամերիկային: Ըստ մոտավոր հաշվարկների՝ 1929 թ.-ի նրա հանցավոր գործողությունները նրան տարեկան ավելի քան 100.000.000 դոլարի եկամուտ բերեցին: Կապոնեի տիրապետությունը իբրև Չիկագոյի հանցավոր աշխարհի ղեկավար ավարտվեց 1931 թ.-ին, երբ նա մեղավոր ճանաչվեց հարկերից խուսափելու մեջ:  7 տարվա ազատազրկումից հետո` 1939 թ.-ի նոյեմբերի 16-ին, նրան պայմանական ազատ արձակեցին: Այդ ժամանակ նա արդեն տառապում էր սիֆիլիսով: Բանտից դուրս գալուց հետո Կապոնեն մեկուսացավ Մայամիի իր կյալվածքում, որտեղ էլ 1947 թ.-ի հունվարի 25-ին մահացավ թոքաբորբից:   

 4  Սուսումու Իշիի  (1.5 միլիարդ դոլար)

4. Susumu Ishii ($1.5 billion)

Յակուձաների սարսափելի պարագլուխ Սուսումու Իշիին, որի մաշկը պատված էր բազմաթիվ դաջվածքներով, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մահապարտների զորագնդի անդամ էր: Պատերազմում ողջ մնալով՝ նա դարձավ գանգստեր: Նա նաև Ինագավա-կայ հանցախմբի պարագլուխը դարձավ: Իշիին իր մեկ ու կես միլիարդ դոլարի կարողությունը կուտակեց խաբեբայության, դրամաշորթության ու բանկային մեքենայությունների շնորհիվ, սակայն նա կորցրեց իր կարողության մեծ մասը, երբ 1980-ականների վերջին Ճապոնիայի անկայուն տնտեսությունը խարխլվեց: Այս գանգստերն այնքան հայտնի էր, որ երբ 1991 թ.-ին նա մահացավ, նրա թաղմանը ավելի քան 5000 մարդ գնաց:    

 3  Կառլոս Էնրիկե Լեհդեր Ռիվաս (2.7 միլիարդ դոլար)

3. Carlos Enrique Lehder Rivas ($2.7 billion)

Կառլոս Լեհդերը տխրահռչակ Մեդելին հանցախմբի համահիմնադիրներից էր: Հանցախմբի անդամները Ամերիկայում բնակվող նարկոբարոններ էին, ովքեր իրենց բիզնեսի ծաղկման շրջանում 60 մլն. դոլարի ապօրինի թմրանյութեր էին փոխադրում: Մեծագարությամբ տառապող այս հանցագործը գումար չէր խնայում կոկաինի տեղափոխման համար: Մաքսանենգ ճանապարհով թմրանյութերն Ամերիկա ներկրելու համար նա անգամ սեփական ինքնաթիռ էր գնել: Հսկայական կարողություն կուտակելուց հետո՝ 1980-ականներին, նա ձերբակալվեց և մինչ օրս Ամերիկայի բանտերից մեկում է:

 2  Պաբլո Էսկոբար (9-25 միլիարդ դոլար)

2. Pablo Escobar ($9-25 billion)

Պաբլո Էսկոբարը ծնվել է Կոլումբիայի գյուղերից մեկում, որտեղ անգամ էլեկտրականություն չկար, սակայն նրան վիճակված էր դառնալ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Նա թմրանյութերի տարածմամբ զբաղվող Մեդելին հանցախմբի առաջնորդներից էր: Սա թմրադեղերի կոլումբիական կայսրություն էր, որտեղ շրջանառվում էր աշխարհի ողջ կոկաինի 80 տոկոսը: 1989 թ.-ին Forbes ամսագիրը Էսկոբարին հայտարարեց աշխարհի յոթերորդ ամենահարուստ մարդը, ով ուներ 25 միլիարդ դոլարի կարողություն: Իր հանցավոր գործունեության ընթացքում Էսկոբարը սպանել է բազում մարդկանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների և դատավորների: Չնայած իր դաժանությանը՝ նա նվիրված էր իր ընտանիքին: Ասում են, որ մի անգամ նա վառել է մի միլիոն դոլար՝ իր դստերը ցրտից պաշտպանելու համար:

 1  Ամադո Կարիլիո Ֆուենտես (մոտ 25 միլիարդ դոլար)

1. Amado Carrillo Fuentes (around $25 billion)

Հանս Գրուբերի նմանակ և նարկոբարոն Ամադո Ֆուենտեսը թմրադեղերի մեքսիկական կայսրություն ուներ, ինչպես նաև 727 ռեակտիվ ինքնաթիռ՝ թմրանյութերի տեղափոխման համար: Նա պլաստիկ վիրահատության է դիմել իր արտաքինը փոխելու համար: Ֆուենտեսը շատ հարուստ էր: Երբ նա մահացավ, նրա կարողությունը կազմում էր 25 միլիարդ դոլար: Այսպիսով, նա բոլոր ժամանակների ամենահարուստ հանցագործն է: Նարկոբարոնների համար սա գուցեև նվաճում է, սակայն ոչ այնպիսի նվաճում, որը հարգանքի է արժանի: