10 երկիր, որոնք առաջատար են այնպիսի ոլորտներում, որոնցում առաջատար լինելը բնավ էլ պատվաբեր չէ (մաս 2)


10:31 , 17 հունվար, 2014

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 5  Սպանությունների թվով առաջատարը. Հոնդուրաս 

Gang

Հոնդուրասում միջին հաշվարկներով 75 րոպեն մեկ սպանություն է տեղի ունենում: Այստեղ իշխում են հանցախմբերը, քանի որ նրանց հաջողվում է հանցավոր դաշինք կնքել ոստիկանության հետ:  Հոնդուրասի բնակչությունը հասնում է 8.2 միլիոնի, իսկ հանցախմբերի անդամների թիվը՝ 65.000-ի: Դատական գործերի միայն երկու տոկոսում են մեղադրյալները մեղավոր ճանաչվում և դատապարտվում ազատազրկման: Հազարավոր հանցագործներ Լոս Անջելեսից արտաքսվել են Հոնդուրաս: Հանցախմբերը ներթափանցել են ոստիկանության և իրավական համակարգի մեջ: Կառավարությունը փորձում է համապատասխան միջոցներ ձեռնարկել ապօրինություններին վերջ տալու համար, սակայն առայժմ նկատելի արդյունքներ չեն գրանցվում: Հոնդուրասը նաև կոկաինի օգտագործման և տարածման կենտրոն է: 

 4  Արժեզրկված արժույթի գծով առաջատարը. Զիմբաբվե

Billions

Մարդկանց մեծ մասը գիտի, թե ինչ է սղաճը: Սղաճի դեպքում նկատվում է գների կայուն ու դանդաղ աճ: Այնուամենայնիվ, քչերին է հայտնի գերսղաճ եզրույթը: Գերսղաճի դեպքում տևական ժամանակահատված երկրի ամսեկան սղաճի մակարդակը գերազանցում է 50 տոկոսը: 1950 թ.-ից ի վեր 18 երկրում գրանցվել է գերսղաճ: Այդ երկրներից և ոչ մեկում վիճակն այնքան սարսափելի չի եղել, որքան Զիմբաբվեում: Այնտեղ արժույթը ավելի շատ է արժեզրկվել, քան աշխարհի որևէ այլ վայրում: Եթե ամսեկան սղաճը կազմում է 50 տոկոս, ապա այն ապրանքը, որ տարվա առաջին օրը արժեր 1 դոլար, հաջորդ տարվա առաջին օրը արժենում է 130 դոլար:  Զիմբաբվեի սղաճը գագաթնակետին հասավ 2008 թ.-ի նոյեմբեր ամսին: 2008 թ.-ին լրատվամիջոցներով հաղորդեցին, որ մեկ ԱՄՆ դոլարը համարժեք էր 642.371.437.695.221.000 զիմբաբվեյական դոլարի: Հազարավոր միլիարդ դոլարներով լի դրամապանակ ունենալը հիանալի է թվում, սակայն եթե հաշվի առնենք, որ մեկ ձուն 35 միլիարդ դոլար արժե՝ այդ դրամապանակը տարրական գնումներ անելուց հետո կդատարկվի: Զիմբաբվեյական դոլարը շրջանառությունից դուրս եկավ 2009 թ.-ին, իսկ կառավարությունը առանձնապես չմտահոգվեց դրան փոխարինող նոր արժույթի տեսակ ստեղծելու մասին: Հենց այդ պատճառով էլ ներկայումս այնտեղ շրջանառվում է արտասահմանյան արժույթը:

 3  Քաղաքական կոռուպցիայի մակարդակով առաջատարը. Սոմալի  

crime-money-steal-embezzle-1

Ըստ Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության 2010 թ.-ի զեկույցի՝ Սոմալին առաջատարն է ողջ աշխարհում քաղաքական կոռուպցիայի մակարդակով: Այստեղ տասնամյակներ շարունակ բացակայել է կենտրոնական կառավարությունը: ՄԱԿ-ի կողմից 2004 թ.-ին այնտեղ հիմնված ռեժիմը ջանում է վերահսկողություն իրականացնել, սակայն մինչ օրս այնտեղ իշխում են ծովահենները և զինվորական առաջնորդները: Պարզ չէ, թե դեռ որքան ժամանակ կպահանջվի Սոմալիում օրենքի գերակայություն հաստատելու համար: 

 2  Բանտարկությունների թվով առաջատարը. ԱՄՆ

RGBPrisons

Զարգացած երկրների շարքում ԱՄՆ բանտարկությունների թվով առաջատարն է: Այս «տիտղոսը» ԱՄՆ-ին է պատկանում դեռևս 2002 թ.-ից: Այստեղի 100.000 բնակչից մեկը բանտում է: Ստացվում է, որ ԱՄՆ-ում ազատազրկվելու հավանականությունը վեց անգամ ավելի մեծ է, քան Հոնդուրասում սպանվելու հավանականությունը: 1972 և 2010 թթ. միջև ընկած ժամանակահատվածում բանտարկությունների թիվը կտրուկ աճեց Ամերիկայում, թեպետ դաժանությամբ կատարված հանցագործությունների թիվը նվազեց: Պատճառը բավականին պարզ է: Բանն այն է, որ ԱՄՆ-ում թմրադեղերի օգտագործումը չափազանց մեծ ծավալների է հասնում: Ըստ Բանտերի Դաշնային Բյուրոյի՝ թմրադեղերի հետ կապված հանցագործություն գործած անձինք կազմում են ԱՄՆ-ում ազատազրկվածների 47 տոկոսը: Սա գերազանցում է մարդասպանության, բռնաբարության, առևանգման համար ազատազրկված անձանց թիվը միասին վերցրած:

 1  Հոմոֆոբիայի ասպարեզում առաջատարը. Նիգերիա

rainbow_flag

Մարդկության զարգացման ներկայիս փուլում քաղաքակիրթ ազգերի մեծ մասի շրջանում նույնասեռականությունը ավելի շատ ընդունվում է, քան մերժվում: Այս մասին են վկայում վիճակագրական տվյալները: Ի տարբերություն այդ զարգացած երկրների՝ Նիգերիայում նույնասեռականությունը խստագույնս դատապարտվում է: Այնտեղ բնակչության մեկ տոկոսից էլ քիչն է նույնասեռականությունը ընդունելի համարում: 2013 թ.-ին Նիգերիայի կառավարությունը ընդունեց նույնասեռականների դեմ աշխարհի ամենախիստ օրենքը, ըստ որի 14 տարվա ազատազրկում է նախատեսվում միայն նույն սեռի նկատմամբ սիրո դրսևորումներ հանդես բերելու համար: Սրան հետևեց մի այլ օրենք, ըստ որի նույնասեռականների ամուսնությունը ապօրինի է ճանաչվում: Տարօրինակն այն է, որ այս ամենը կատարվում է Նիգերիայում՝ կոռուպցիայի, ահաբեկչության և կրոնական հողի վրա տեղի ունեցող դաժան բռնարարքների կենտրոնում: