40 հետաքրքիր փաստ գովազդի մասին. Մաս 2 (Photo, Video)


19:08 , 15 հունվար, 2014

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

21. Առաջին վճարովի գովազդը ԱՄՆ-ում հայտնվել է Boston News Letter թերթում` 1704 թվականին, որում գովազդվում էր Լոնգ Այլենդում վաճառվող կալվածք:

22. Պատմության ամենաթանկ քարոզարշավը 2008 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին էին, որոնց վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 2.6 միլիարդ դոլար, ընդ որում, երկու հիմնական թեկնածուներ Օբաման ու Մաքքեյնը ծախսել են համապատասխանաբար` 310 և 136 միլիոն դոլար:

23. Գովազդներում հաճախ կիրառվող հնարքներից մեկը, այսպես կոչված, «Արդյունավետության նախապայմաններն են»: Օրինակ, եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ լվացքի փոշի գովազդող հոլովակներում գրեթե միշտ կտեսնենք երեխաներ, ծաղիկներ և տաք արև: Համարվում է, որ նման հաճելի ու ջերմ մթնոլորտում բրենդի բազմակի հիշատակումը բերում է նրան, որ սպառողի մոտ նաև այդ բրենդի նկատմամբ են դրական էմոցիաներ ձևավորվում:

24. Որպեսզի սպառողին մոտիվացնեն գնելու հենց իրենց ապրանքը, գովազդատուները դիմում են մարդկանց հոգեկան պահանջմունքների վրա ներազդեցությանը: Ամենաարդյունավետ ազդեցությունը ստացվում է այնպիսի բնազդների վրա, ինչպիսիք են սեքսը, վախը, սեփական արժանապատվության զգացումը, ինքնապահպանման բնազդը, թանկացումը և իշխանությանը տենչանքը:

25. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ թույլ գրգռիչի բազմակի կիրառությունը բերում է «ցուցադրման էֆֆեկտի» (exposure effect), որը ավելի է բարձրացնում ցուցադրվող օբյեկտի դրական ընկալումը մարդկանց կողմից: Օրինակ, չնայած մարդկանց ճնշող մեծամասնությունը քլիք չի անում գովազդային բաներների վրա, գովազդը միևնույն է` դրական ընկալում է ստեղծում այդ բաներում ցուցադրվող ապրանքի նկատմամբ: Բացի դրանից, անգամ 20-րդ ցուցադրությունից հետո, ինտերնետային բաներները չեն առաջացնում «ձանձրացման էֆֆեկտ» (Wear-out Effect):

26. Գովազդվող սնունդի արտաքին տեսքի վրա աշխատում են սննդի ոճաբանները: Օրինակ, մինչ կադրում հայտնվելը, ախորժալի տապակած ճուտը անցնում է հետևյալ գործողություններով. սնունդի ոճաբանները սկզբում ձգում էն թռչնի կաշին և ֆիքսում այն թելուասեղի միջոցով, այնուհետև ճտի մեջ թրջած սրբիչներ են մտցնում, որոնք ճտին ավելի ծավալուն են դարձնում, իսկ տաքացրած վիճակում ախորժալի գոլորշի են բաց թողնում, այնուհետև ճտին եփում են մինչև կաշին ախորժալի տեսք ստանա (ներսից ճուտը դեռ հում է) և երբ ամեն ինչ պատրաստ է լինում, թռչնի կիսեփ մարմինը ներկում են ոսկեգույն-շագանակագույն ներկով:

27. Երեխաների համար նախատեսված գովազդներում դերասանները, որպես կանոն, էականորեն ավելի մեծ են, քան իրենց թիրախային խումբը: Օրինակ, 8 տարեկանների խաղալիքի գովազդում նկարահանվում են 11-12 տարեկան երեխաներ, որոնք խաղում են այդ խաղալիքով: Դա հատուկ է արվում, որովհետև դերասանների մարմնավորած կերպարները դառնում են նմանակման մոդել, ավելի կրտսերների համար բաղձալի օրինակ:

28. Ասում են, թե Microsoft-ը 9 միլիոն դոլար է վճարել Rolling Stones-ին` «Start Me Up» կոմպոզիցիան Windows 95-ի գովազդում օգտագործելու համար: Բացի դրանից, բոլորին անհայտ երիտասարդ կատարողը կարող է հռչակ ձեռք բերել, եթե նրա երգը հայտնվի գովազդում: Դրա վառ օրինակը բրազիլական Cansei de Ser Sexy խումբն է, ում «Music is My Hot, Hot, Sex» երգը իսկական հիթ դարձավ Apple iPod-ի գովազդում հայտնվելուց հետո:


29. Mars ընկերությունը «Այլմոլորակայինը» (ET: The Extra-Terrestrial) ֆիլմի գլխավոր հերոս այլմոլորակայինին այնքան անճոռնի համարեց, որ թույլ չտվեց, որպեսզի M&M’s կոնֆետները ֆիլմում օգտագործեն` որպես այդ արարածի համար նախատեսված խայծ: Ֆիլմի հեղինակները ստիպված Reese’s Pieces կոնֆետներ օգտագործեցին, որոնց վաճառքները ֆիլմի թողարկումից հետո բարձրացան 65 տոկոսով:

30. Volkswagen-ի «Think Small» գովազդային արշավը, որ 1950-ականների վերջում իրականացվում էր Doyle Dane Bernbach ընկերության կողմից, համարվում է խիստ հատկանշական, որովհետև հենց դրա համար էլ Հիտլերի պատվերով նախագծված Վոլքսվագեն Բզեզը հաջողվեց վաճառել ԱՄՆ-ում:


31. Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կասկածամիտ մարդուն ինչ-որ բան գնել համոզելու լավագույն միջոցը գովազդում փաստերից հրաժարվելն է` դրանք էմոցիոնալ նոտաներով փոխարինելով: Եվ հակառակը, ոչ կասկածամիտ մարդկանց գրավելու համար գովազդը պետք է համեմված լինի փաստերով և լինի ինֆորմատիվ:

32. Մինչ 1440 թվականը, երբ հայտնագործվեց տպագրական մեքենան, գովազդը գոյություն ուներ ձայնային հաղորդագրությունների տեսքով:

33. Գովազդատուների ամենամեծ խումբը սնունդ արտադրողներից է բաղկացած:

34. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանացի ամսագրերում քաշ իջեցնող միջոցների մասին 10.5 անգամ ավելի շատ գովազդ և քողարկված գովազդ պարունակող գրառումներ կան, քան տղամարդկանց ամսագրերում: Կանացի ամսագրերի շապիկների 75 տոկոսը ունեն գոնե մեկ վերնագիր` սեփական մարմինդ սննդակարգի, մարզանքների ու վիրահատության միջոցով ձևափոխելու մասին:


35. Ռոնալդ Մակկդոնալդն առաջին անգամ գովազդում հայտնվել է 1963 թվականին, իսկ 2010 թվականին Corporate Accountability International կազմակերպության գիտնականների մի խումբ մեղադրեց ծաղրածուին նրանում, որ վերջինս արդեն 50 տարուց ավել է, ինչ երեխաներին սովորեցնում է վատ ու անառողջ սնունդ ուտել, որը ոչ միայն ճարպակալություն է առաջացնում, այլև մի շարք լուրջ հիվանդություններ:

36. Նյույորքյան մայթեզրերի վրա հաճախ կարելի է առնչվել հետևյալ բովանդակության գրառումների՝ «Նոր ներքնաշոր գնելու ժամանակն է»: Սա, այսպես կոչված, պարտիզանական մարքեթինգի օրինակ է, սուր անձնական գովազդի ձև:

37. Dove-ի «Գեղեցկության էվոլյուցիան» գովազդային հոլովակը մեկ գիշերվա մեջ դարձավ գովազդի նորագույն պատմության մեջ առաջին վիրուսային սենսացիան: Մեկ օրվա մեջ միլիոնից ավել մարդ YouTube-ով դիտեց նորաձևության ինդուստրիայի կուլիսների մութ կողմը:

38. Էմբիենտ-գովազդը, որը օրինական ու ապօրինի կերպով տեղադրվում է բոլոր հարմար ու անհարմար մակերևույթների վրա, կամ էլ հայտնվում է ամենաանհավանական վայրերում, այնքան հաջողակ է դարձել, որ գովազդային բիզնեսի ներկայացուցիչները սկսել են նորանոր կրիչներ մոգոնել այս գովազդի համար, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գովազդի նման ձևը սպառողների մոտ անվստահություն է առաջացնում:

39. 1938 թվականին ռադիոյով արվող գովազդից եկող եկամուտն առաջին անգամ գերազանցեց տպագիր մամուլում արվող գովազդից եկող եկամտին:

40. 2000 թվականին ԱՄՆ-ում ինտերնետային գովազդի վրա ծախսվեց 8,1 միլիարդ դոլար, իսկ 2013-ին` ավելի քան 43 միլիարդ դոլար: