Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաերիտասարդ ամերիկացի վետերանը


12:33 , 10 դեկտեմբեր, 2013

12-ամյա տղաների մեծ մասն այդ տարիքում սկսում է հետաքրքրվել աղջիկներով, սակայն Կալվին Գրահամը տարբերվում էր իր հասակակիցներից: Այն բանից հետո, երբ ճապոնացիները գրոհեցին Պերլ Հարբորի վրա, Գրահամը միացավ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին: 12-ամյա տղան նավով ճանապարհ ընկավ` Խաղաղ օվկիանոսում կռվելու: Նա ծառայում էր Հարավային Դակոտայում: Գուադալկանալի ճակատամարտում նա հերոսաբար մարտնչեց և ռումբերի պայթյունից վնասվածքներ ստացավ:    

Տղան բրոնզե մեդալ և այլ շքանշաններ ստացավ իր մարտական սխրագործությունների համար, իսկ նրա մայրը որոշ ժամանակ անց հայտարարեց, որ Կալվինն անչափահաս է: Ռազմածովային ուժերի աշխատակիցները նրան երեք ամսով ազատազրկեցին` այս կերպ նրան պատժելով իրենց ստելու համար: Երեխա հասակում զինվորական ծառայության անցնելու որոշումը ազդեց Կալվինի ողջ կյանքի վրա: Իր իրական տարիքը թաքցնելու համար նա զրկվեց իր կոչումներից: Տուն վերադառնալուց հետո նա բուժում անցավ` պատերազմի արդյունքում առաջացած առողջական խնդիրները հաղթահարելու համար: 17 տարեկանում նա միացավ ծովային հետևազորին, սակայն մեջքի կոտրվածքի պատճառով ստիպված էր տուն վերադառնալ: Տարիների ընթացքում տարբեր նախագահներ, այդ թվում Ջիմի Քարտերը, Ռոնալդ Ռեգանը և Բիլլ Քլինթոնը, բարեխոսել են այս վետերանի համար, սակայն նրա շքանշանները վերադարձվեցին նրան միայն հետմահու: Կարդացեք նաև աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրոջ մասին: