16:42 , 29 նոյեմբեր, 2013
Հարգելի’ Ստյոպա Սաֆարյան, քո և Սամվել Ալեքսանյանի տարբերությունը կայանում է նրանում, որ դու միայն խոսում ես, քննադատում, միգուցե շատ հաճախ նաև տեղին, բայց ընդամենը սահմանափակվում ես խոսելու և քննադատելու շրջանակներում, իսկ Սամվել Ալեքսանյանը բիզնեսներ է ստեղծում, որի արդյունքում հազարավոր ընտանիքներ ստանում են աշխատատեղեր, պետության գանձարան են վճարվում միլիոնավոր դոլարներ և միլիոնավոր դոլարներ ուղղվում են նաև բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Շատերը կարող են ասել, որ Սամվել Ալեքսանյանը պատգամավոր է և իրավունք չունի բիզնեսներ ունենալու, բայց մի բան ակնհայտ է, որ Սամվել Ալեքսանյանը ունի բազմաթիվ բիզնեսներ, և նա գործարար է: Իսկ թե ինչու է նա հայտնվել խորհրդարանում, այդ հարցի պատասխանը ես չէ, որ պետք է տամ:
Հարգելի’ Ստյոպա, չգիտեմ, թե ինչ է Ձեզնից գողացել Սամվել Ալեքսանյանը, բայց ցավում եմ, որ Դուք թույլ եք տալիս, որ Ձեզնից գողանան և մնան անպատիժ, ինչը ևս վկայում է իմ այն միտքը, որ Դուք ընդամենը խոսում եք, բայց երբեք չեք պայքարում:
Ինձանից Սամվել Ալեքսանյանը ոչինչ չի գողացել և, ի տարբերություն Ձեզ, նախ ես թույլ չեմ տա, որ ինձնից որևէ բան գողանան և երկրորդ, եթե կարողանան գողանալ, հաստատ կպայքարեմ իմը ետ բերելու համար:
Հ.Գ. Մենք պետք է սովորենք հարգել աշխատող մարդուն, պետք է սովորենք նմանվել նրան, իսկ եթե այդ աշխատող մարդը անօրինականություններ է թույլ տալիս, օրենքը պետք է նրան պատժի իր ուժի ամբողջ խստությամբ:
Հարգելի’, Ստյոպա, կոչ եմ անում քեզ թեկուզ մեկ աշխատատեղ փորձես ստեղծել, թեկուզ մեկ մարդու փորձես աշխատավարձ տալ, թեկուզ մեկ դոլար պետական գանձարան հարկ վճարես և թեկուզ մեկ դոլար բարեգործության նպատակով փորձես ծախսել: Այդ դեպքում դու էլ կսկսես հարգել աշխատող մարդուն և կհասկանաս, որ թեկուզ այդ մեկ դոլարն աշխատելը շատ դժվար և պատասխանատու գործ է:
Ստյոպա Սաֆարյանի գրառումն՝ այստեղ