ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուղղաթիռը խոցվել է Հորմուզի նեղուցի տարածքում։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել այդ հարվածին։

«Նախորդ գիշեր Իրանը խոցել է մեր բարձր տեխնոլոգիական Apache ուղղաթիռներից մեկը, որը պարեկություն էր իրականացնում Հորմուզի նեղուցի շրջանում։ Ուղղաթիռի 2 օդաչուները չեն տուժել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պետք է արձագանքի այս հարձակմանը»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել