Երեկ՝ հունիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Սերյոժա Ա․-ն իր վարած «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Աշոտ Գ․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածի վիճակը գնահատվել է ծանր։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել