Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներին հիվանդանոցի ընդունարանի բաժնի վարիչը հայտնել է, որ հունվարի 3-ին շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Իջևան համայնքի բնակիչներ 74-ամյա Ռ․ Ա․-ին և ամուսնուն, 74-ամյա Ա․ Բ․-ին, որտեղ կինը բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում հանկարծամահ է եղել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց է եկել հանգուցյալի որդին, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա տղամարդը իր ծնողի մահվան լուրը իմանալուն պես հիվանդանոցում դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, անհետաձգելի բաժանմունքում գոռգոռացել է բուժաշխատողների վրա, միջանցքում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով հարվածել է ընդունարանի մուտքի դռանը և դուրս է եկել հիվանդանոցի բակ ու այն շարունակել բակում։
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/01/07/1297667
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



