Հալեպում բախումների հետևանքով հայ կնոջ տուն է վնասվել, այս մասին Սպուտնիկ Արմենիային ասել է Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։
«Կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել։ Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին»,-նշեց Գաբրիելյանը։
Ինչ վերաբերում է հայ համայնքում տիրող տրամադրությանը, ապա ըստ Գաբրիելյանի` ներկայում հայերը Սիրիան լքելու մտադրություն չունեն։
Նյութի աղբյուր՝ https://arm.sputniknews.ru/20251223/halepum-haj-knvoj-tun-e-vnasvel-gabrieljany-siriajum-tirvogh-iravitshaki-masin-97185123.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



