Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ են արել քաղաքում Սիրիայի ժամանակավոր իշխանությունների ուժերի և քրդերի միջև բախումների սկսվելուց հետո մնալ իրենց տներում: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է տեղի Գանձասար պարբերականը։

Ավելի վաղ Syrian Observatory For Human Rights մոնիթորինգային կենտրոնը հայտնել էր, որ Շեյխ Մաքսուդ և Ալ-Աշրաֆիե շրջաններում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի ժամանակավոր կառավարության հետ կապված ուժերի և քրդական Ասաիշ ներքին անվտանգության ուժերի միջև: Կենտրոնի տվյալներով՝ մարտերի հետևանքով վիրավորների թիվը հասել է 16-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել