Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Թբիլիսիում է։

Նա հաջողություն  է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում  Վրաստանը ներկայացնող Անիտա Աբգարյանին,  Ադրբեջանը ներկայացնող Yagmur-ին, իսկ մինչ այդ՝ Հայաստանի պատվիրակ Ալբերտին։

Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիում ժամը 20.00-ին տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը։ Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր։ Հայաստանը ներկայացնում է 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝  «Brave Heart» երգով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել