Armlur.am-ը գրում է․

Էջմիածնի քաղաքացիները ահազանգում են, որ երեկ գիշերը դաժանաբար ծեծի ենթարկված քաղաքի երկու երիտասարդների գործով իրավապահները դեռևս որևէ մեկին չեն ձերբակալել: ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացածներից մեկն է Պարգև Հակոբյանը, որին հիվանդանոց են տարել գլուխը ամբողջությամբ ջարդված և նրա հարևանի որդուն, որը բանակից նոր է զորացրվել։

Վաղ առավոտյան գրել էինք, որ Armlur.am-ի հավաստի տեղեկությունները համաձայն՝ գիշերը խմբակային ծեծկռտուք է եղել Էջմիածին քաղաքում անգիտակից վիճակում գլուխը ջախջախված 22-ամյա տղային են տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, նաև վիրավորված և բանակից օրերս զորացրված ևս մեկ երիտասարդի։

ՆԳՆ-ից ArmLur.am-ին պաշտոնապես հայտնեցին, որ Էջմիածնում միջադեպ է եղել՝ ծեծկռտուք, դեպքի ողջ հանգամանքները պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել