
Starnews.am-ը գրում է․
Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ եթեր է վերադառնում «Հայսուպերսթար» երաժշտական նախագիծը՝ 6-րդ եթերաշրջանով։
Ժյուրիի կազմում ընդգրկված է նաև երգիչ Անդրեն, ով հատուկ նախագծի համար ժամանել է Հայաստան։ Երգչի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի սկանդալային հայտարարությունից հետո, սակայն, երկրպագուները պահանջում են Անդրեին հեռացնել հաղորդման ժյուրիի կազմից՝ նրան մեղադրելով բռնության մեջ։
Նախագծի պաշտոնական էջի մեկնաբանությունների հատվածում կային նմանատիպ գրառումներ. «Հուսանք Անդրեին արդեն հեռացրել եք նախագծից», « Էս բռնակալ Անդրեին դուրս շպրտեք ժյուրիի կազմից» և այլն։
Հավելենք, որ երգիչը դեռևս հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://starnews.am/12-450/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել