Lurer.com-ը գրում է․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ վիճել են հաջորդ նման հանդիպմանը հայկական պատվիրակության մասնակցության ձևաչափի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական պատվիրակությունը 2025 թվականի մայիսին Մինսկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստին՝ հեռավար ձևաչափով։

«Ո՞րն է ձեր խնդիրը, Մինսկը շա՞տ հեռու է, հարցրել է Լուկաշենկոն։ Փաշինյանը պատասխանել է, որ «արդեն հրապարակային հայտարարություն է արել այս հարցի վերաբերյալ, և այս հայտարարությունը մնում է ուժի մեջ»։  «Չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այս հարցերը քննարկելու համար, և ես պետք է անմիջապես արձագանքեի, որպեսզի թյուրիմացություն չլինի»։

Լուկաշենկոն պատասխանել է «Մենք կքննարկենք ձեր դիմումը»։ «Ի՞նչ կա քննարկելու։ Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ», արձագանքել է Փաշինյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել