Lurer.com-ը գրում է․
ՈւԵՖԱ-ի վերահսկողական, էթիկական և կարգապահական մարմինը տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից՝ UEFA.com տեղեկանում ենք, որ վերահսկողական, էթիկական և կարգապահական մարմինը որոշել է տուգանել ՀՖՖ-ին 20.000 եվրոյով և կարգադրել մասնակի փակել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտը (այսինքն՝ հարակից 500 նստատեղը հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում) ՈՒԵՖԱ-ի հաջորդ մրցումային հանդիպման ժամանակ։ Մարզադաշտի նշված մասնակի փակումը կասեցվում է երկու տարի փորձաշրջանով:
Պատճառը՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղի ժամանակ ՖԱՖ-ի ակցիաներն էին, որոնք ուղեկցվել են լուսային և ձայնային ճայթռուկների պայթյուններով։ Դա խաղից շեղել է թե՜ ֆուտբոլիստներին, թե՜ երկրպագուներին։
Բացի այդ, ՈՒԵՖԱ-ի կարգապահական մարմնի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվելու է նաև 17500 եվրոյով՝ մարզական միջոցառմանը ոչ պատշաճ հաղորդագրություն փոխանցելու համար։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալում էր Ֆարերյան կղզիների ընտրանուն։