Armsport.am-ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք մարզիչ դառնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո։

«Ինձ համար դժվար կլինի մարզիչ դառնալ, քանի որ ես չեմ համակրանք զգում ներկայիս սերնդի [ֆուտբոլիստների] նկատմամբ։ Դժվար է հատկապես ֆուտբոլում, քանի որ նրանք չեն լսում խորհուրդներ, որոնք հիմնված են փորձի վրա: Նրանք կարծում են, որ ամեն ինչ գիտեն։ Նրանք կարծում են, որ հեռախոսներն ու սոցիալական ցանցերն իրենց լավ կրթություն կտան։

Ես մտածելու շատ բան ունեմ։ Իմ կյանքի մեկ այլ գլուխ կապված է բիզնեսի հետ, և ես ոգևորված եմ դրանով։ Սա մարտահրավեր կլինի ինձ համար։

Ես կուսումնասիրեմ այլ ոլորտներ, որոնք ինձ համար անհասկանալի են, և ես ավելի շատ կզբաղվեմ իմ բիզնեսով: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Ռոնալդուն Rio Ferdinand Presents YouTube-ի ալիքում հրապարակված տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել