Tert.am-ը գրում է.


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը այսօր Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշել է, որ իր համար  անհասկանալի է մտահոգությունը, որ Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելով ու դիրքերից հայկական բանակին հեռացնելով՝ Տավուշի հայկական գյուղերն ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են հայտնվելու։

«Ինձ համար մի քիչ անհասկանալի է այն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում։

Հիմա էլ կարող ենք համարել, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են, բայց եթե 21-րդ դարում խոսում ենք ուղիղ նշանառության մասին, ապա այսօր երկու հարևան երկրների մայրաքաղաքներն են ուղիղ նշանառության տակ՝ հաշվի առնելով, թե տեխնոլոգիաներն ինչպես են զարգացել և ինչպես են դրանք կիրառվում։

Այսինքն, խոսել սրա մասին, որ ուղիղ նշանառության տակ են հայտնվում, ճիշտ չէ, այս հարցը մանիպուլացվում է»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել