Tert.am-ը գրում է․

Այսօր Նիկոլ Փաշինյանն էլի անակնկալ այցելել է ոսկեպարցիներին, մարդկանց ասել է որ ադրբեջանիցների հետ էլի պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի ադրբեջանական սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, ով տավուշցի է և այս պահին հենց Տավուշում է գտնվում։

«Այնտեղ գետ կա Ոսկերպարում, որը եկեղեցուց մի փոքր ներքև է։ Ասել է՝ սահամապահ զորքերն այդտեղ պետք է տեղակայվեն, բայց էլի ճանապրհից ներքև։ Այդ առումով, ըստ իրեն, ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է ձեքռ բերել, որը 100 տոկոսանոց չի այդ պայմանավորվածությունները 90 տոկոսանոց են, գրավոր չեն բանավոր է, որը նույնպես վերջնական չէ»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ այս նոր ինֆորմացիային ինչպե՞ս են արձագանքել ոսկեպարցիները, Դանիելյանը նշեց, որ ոսկեպարցիների մի մասին չեն թողել ներս մտնել ։ «Այն մարդկանց որոնք ավելի ռադիկալ են տրամադրված եղել,  բողոքել են, դեմ են եղել, դուրս են հանել և շոու ծրագիր է եղել բեմադրված։ Իր նախանական ասածից մի փոքր ետ քայլ է արել բայց դրանով չի ապահովվում այդ մարդկանց անվտանգությունը»,- ասաց նա։

Պատագամվորի խոսքով՝ վերջանական չի ասվել, թե որտեղ պետք է կանգնի ադրբեջանական զորքը։ «Դաշատ կարևոր է՝ իմանալ, թե վերջնականապես որտե՞ղ է տեղակայվելու ադրբեջանական զորքը։  Կարևոր է այն առումով, որ զիջում լինելու, բայց այդ զիջումը լինելու է մասնակի, կոնկրետ կոորիդնատները, թե որտեղ են լինելու չի ասվել, մոտավոր բաներ է ասվել։Նա իր առաջին հայտարարությունից հետ քայլ արել է, բայց սա համարել հաղթանակ կամ վերջնարդյունք այդքան էլ ճիշտ չէ»,- ընդգծեց Դանիելյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել