Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամական երկրներ, բայց կան այդ երկրների անբարյացակամ վերնախավեր, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Բազմաթիվ ձեռքբերումներ կան, նույնիսկ այն երկրներում, որոնք այսօր անվանում ենք ոչ բարեկամական: Չնայած մենք չունենք ոչ բարեկամական երկրներ, մենք ունենք անբարյացակամ վերնախավեր այս երկրներում», - ասել է Պուտինը Տվերի մարզի մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ եվրոպական մշակույթում շատ լավ բան կա, բայց այսօր այդ երկրների կյանքում նույնպես շատ խնդիրներ կան։ Նա հավելել է, որ Ռուսաստանը բացառիկ հնարավորություն ունի նայելու, թե ինչ է կատարվում եվրոպական երկրներում ու հետինդուստրիալ հասարակությունում և համապատասխան կերպով ժամանակին արձագանքի դրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել