Lurer.com-ը գրում է.

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը «Ֆեյսբուք»-ի էջում գրել է՝ համառ աշխատանքով ու իմ կարողություններին հավատալով նվաճեցի այն մեծագույն հպարտությունը, որ նաև իմ հաղթանակի պատվին Բուխարեստում ծածանվեց Հայոց Եռագույնը:

«Իսկ իմ հաղթանակների համար երախտապարտ եմ նաև բոլորիդ, որովհետև միշտ իմ թիկունքում զգացել եմ ձեր սերը, ձեզնից փոխանցված ուժը, ձեր հավատը իմ հաղթանակի հանդեպ, ձեր ոգևորությունը իմ հաղթանակի համար: Իմ հանդեպ ձեր բոլորի հավատը ոչ միայն ուժ է տալիս, այլև պարտավորեցնում է միշտ բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը:

Շնորհակալ եմ բոլորիդ: Ցանկանում եմ, որ ամեն մեկդ իր ոլորտում հաջողություններ, հաղթանակներ ունենա»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել