Ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով Վիեննայում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը կոչ է արել ԵԱՀԿ-ին դատապարտել Կիևի գործողությունները Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ։

«Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, Բուլղարիայի Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությանն ու կազմակերպության մասնակից պետություններին դատապարտել ուկրաինական իշխանությունների հանցավոր գործողությունները, որոնք գնալով ավելի անմարդկային բնույթ են կրում ու լուրջ վտանգ են ներկայացնում եվրոպական ու համաշխարհային անվտանգության համար»,- ասել է Գավրիլովը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով անվտանգության ոլորտներում համագործակցության՝ ԵԱՀԿ ֆորումի լիագումար նիստում:

Դիվանագետը հավելել է, որ ռուսական կողմը «պնդում է պարզել Կախովսկայա ՀԷԿ-ի վրա բարբարոսական հարձակման բոլոր հանգամանքները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել