Hetq.am-ը գրում է․

Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ Օրեր առաջ գործարանի մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան, զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16 500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180 000 տոննա արտադրանք։ Արդեն աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,- գրել է նախարարը։

Երասխում կառուցվող գործարանի մասին «Հետք»-ը գրել է դեռևս 2022 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հնդիկ գործարարի հետ սև մետաղի ջարդոն է վերամշակելու Հայաստան-Նախիջևան սահմանին:

Էկոնոմիկայի նախարարությունից հաստատեցին, որ խոսքը նույն գորածարանի մասին է։ Այն կառուցող ընկերության բաժնետերերի ցանկում փոփոխություն է գրանցվել, սակայն «վերջնական» սեփականատերերը, ըստ ընկերությունից ստացված տվյալների, կրկին նույն գործարարն են՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը և այս անգամ արդեն՝ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան։

Երասխում մետալուրգիական գորածարանը կառուցում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել