Tert.am-ը գրում է.

Սպիտակ տան աշխատակիցները, Դեմոկրատական ազգային կոմիտեի պաշտոնյաները և արտաքին խորհրդատուներն ակտիվացնում են աշխատանքները՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրելուն։ Ինչպես գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, Բայդենի՝ թեկնածությունն առաջադրելու որոշման մասին կարող է հայտարարվել ապրիլի 25-ին։

Պարբերականի տվյալներով, Սպիտակ տանը դիտարկում են վերոնշյալ օրը տեղաուղերձի հրապարակման հավանականությունը, որում Բայդենը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի նախագահի պաշտոնի համար մրցապայքարում իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու մտադրության մասին։ Հատկանշական է, որ չորս տարի առաջ նույն օրը նա միացել է 2020 թվականի նախագահական ընտրությունների մրցարշավին։

«Սպիտակ տան, Դեմոկրատական ազգային կոմիտեի և արտաքին խորհրդականների մասնակցությամբ դռնփակ հանդիպումներն ակտիվանում են, քանի որ նախագահ Բայդենը մոտենում է վերջնական որոշմանն այն մասին, թե ինչպես և երբ է մեկնարկելու 2024 թվականի իր քարոզարշավը», - գրում է պարբերականը:

Միևնույն ժամանակ նշվում է նաև, որ ԱՄՆ ներկայիս նախագահի՝ նախընտրական քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կարող է արվել ամռան սկզբին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել