Armsport.am-ը գրում է.

«Աստանայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ է Իսպանիայի առաջնություն տեղափոխվելուն, հայտնում է Vesti.kz-ն՝ հղում անելով Portal Cadista-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 28-ամյա կիսապաշտպանի նոր ակումբը կլինի «Կադիսը», որը Իսպանիայի առաջնությունում 12-րդ տեղում է: Ըստ իսպանական Portal Cadista պորտալի՝ «Կադիսն» ու Հարոյանն արդեն համաձայնության են եկել տեղափոխման հարցում: Այժմ Լա լիգայի ակումբը պետք է համաձայնության գա «Աստանայի» հետ:
 
«Ակումբի նախագահը հաստատեց, որ պայմանավորվածություն կա մի ֆուտբոլիստի հետ, որը դեռ չի խաղացել Իսպանիայի առաջնությունում: Շատ խոսակցություններ կային, բայց այժմ անունը հայտնի է. Վարազդատ Հարոյան, 28-ամյա կենտրոնական պաշտպան Հայաստանից»,- համենայն դեպս, դրանում մեզ հավաստիացնում է հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը։
 
«Փաստն այն է, որ այժմ Հայաստանի ազգային հավաքականը մարզում է Խոակին Կապառոսը, ով «Կադիսն» նախագահ Մանուել Վիսկանոյի մտերիմ ընկերն է, ինչը կարող էր նպաստել խաղացողի վերաբերյալ հարցումներ կատարելուն», – գրում է աղբյուրը:

Այս տեղեկությունը հաստատում են Andalucia Informacion-ը և Viva Cadiz-ը. «Կադիսն» իրականացրել է հաջորդ մրցաշրջանի առաջին գործարքը։ Չնայած ակումբը պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, Վարազդատ Հարոյանը առաջիկա շաբաթների ընթացքում կդառնա «դեղին սուզանավի» ֆուտբոլիստ:

Հարոյանի հետ ակումբը ձգտում է նույն արդյունքին, ինչ ձեռք բերեց Յենս Յոնսոնի հետ: Այս ֆուտբոլիստն անհայտ էր լայն հասարակության համար, բայց հիանալի արդյունքներ ցույց տվեց ամբողջ մրցաշրջանի ընթացքում»:

Ահա թե ինչ է գրում Objetivo Cadiz- ը. «Լա լիգայի ավարտին մնացել է ընդամենը երկու տուր, և «Կադիսը» կհայտարարի հաջորդ մրցաշրջանում առաջին տրանսֆերի մասին: Այս դեպքում դա կլինի Վարազդատ Հարոյանը, ով այժմ «Աստանայի» խաղացող է»:

Հիշեցնենք, որ Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա փետրվարին: Մայրաքաղաքային ակումբի կազմում նա անցկացրել է տաս հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը Աստանայի ակումբի հետ հաշվարկվում է մինչև 2021 թվականի ավարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել