Tert.am-ը գրում է․

Ռուսական Репортёр հրատարակությունը հոդված է հրապարակել, որում վերլուծել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հնարավոր դաշինքի տեսլականները` մասնավորապես առևտրային ուղիների վերահսկողության վերաբերյալ:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունու հարաբերություններն անցյալում գրեթե միշտ բարդ են եղել: 19-րդ և 20-րդ դարերում Արևմուտքին հաջողվել է կանխել սերտ քաղաքական և տնտեսական կապերը Մոսկվայի և Անկարայի միջև, բայց հիմա իրավիճակը փոխվել է, և Թուրքիայի (ինչպես նաև Իրանի) համար շատ ավելի շահավետ է Ռուսաստանի հետ լեզու գտնել, քան փորձել ի հեճուկս Արևմուտքի գնալ նրա հետ առճակատման:

Թուրքիան այլևս չի վախենում ԵՄ կողմից մերժվելու սպառնալիքներից և զգայունություն չի ցուցաբերում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների նկատմամբ: Էրդողանը երկար ժամանակ է, ինչ վարում է անկախ արտաքին քաղաքականություն ինչպես Միջերկրական ծովում, այնպես էլ Կովկասում՝  շատ ուշադրություն չդարձնելով ՆԱՏՕ-ի գործընկերների վրա: Միևնույն ժամանակ, Թուրքիան չի վախենում սրման գնալ՝ փչացնելով հարաբերությունները Ֆրանսիայի, Իսրայելի, Հունաստանի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել