Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:

«Քովիդ-19»-ից մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 159 հազարը, Բրազիլիան (95 078), Մեքսիկան (48 012), Հնդկաստանը (39 820), Մեծ Բրիտանիան (46 299), Իտալիան (35 171):

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով առաջատար եռյակը կազմում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը: Բարձր ցուցանիշներ են գրանցվել նաև Ռուսաստանում, Հարավային Աֆրիկայում, Մեքսիկայում, Պերուում, Չիլիում, Իսպանիայում, Կոլումբիայում, Իրանում, Բրիտանիայում, Սաուդյան Արաբիայում:

Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 18.5 մլն-ը, ապաքինվածներինը՝ 11.7 մլն-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել